29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

2014 թ.-ին արդեն 5 կին է մահացել ընտանեկան բռնության հետևանքով

2014 թվականի ապրիլի 2-ին, ժամը 14:00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Հասմիկ Խաչատրյանի քրեակական գործի դատական քննությունը, որի ժամանակ ցուցմունքով հանդես կգա ամբաստանյալ Սարգիս Հակոբյանը:

Համիկի պատմությունը բնորոշ է Հայաստանում տեղի ունեցող բազմաթիվ ընտանեկան բռնության դեպքերի: Ամուսնության սկզբնական շրջանը եղել է հաճելի և հիշարժան, ապա սկսվել է բռնությունը` նախ հոգեբանորեն, նվաստացումներով և սպառնալիքներով, ապա տարիների ընթացքում սաստկացել է վերածվելով պարբերաբար ֆիզիկական բռնության և խոշտանգման:

Բռնարարը մշտապես ուզում է վերակհսկողի դերում լինել: Բռնարարը դանդաղ և միտումնավոր կերպով է վերահսկել Հասմիկին` մեկուսացնելով նրան և արգելելով ընկերների և բարեկամների հետ շփումը: Տարբեր են պատճառները, որ կանայք մնում են բռնարար զուգընկերոջ հետ. հասարակության կողմից ամուսնալուծված կանանց պիտակավորումից և ամոթի զգացումից խուսափելու համար, ամուսնությունը չկործանելու և ընտանիքը պահապանելու համար, և հատկապես իրենց և իրենց երեխաների անվտանգության համար:

2014 թ.-ին արդեն 5 կին է մահացել ընտանեկան բռնության հետևանքով: Սա շատ տարածված խնդիր է Հայաստանում, սակայն քչերն են գիտակցում  այս խնդրի լրջության մասին: Ոչ ոք չպետք է ապրի մշտական վախի մեջ, ոչինչ չի արդարացնում բռնությունը: 

Այս մասին տեղեկացնում է Կանանց աջակցման կենտրոնը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ