14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բելառուսի նախագահը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար 3 թեկնածու ունի

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսում Ադրբեջանի դեսպան Լատիֆ Հանդիլովի հետ հանդիպմանը նշել է, որ  իրենք պատրաստ  են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրել իրենց թեկնածուին, և ինքն այս պահի դրությամբ ունի 3 թեկնածություն։

Վերջինս նաև նշել է, որ ոչ ոք չի ցանկանում ոտնահարել Հայաստանի իրավունքները։

«Փաշինյանը պետք է պարզապես զբաղվի կառավարությունում ստեղծված իրավիճակով։ Հայաստանը գլխավորում է ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը, ինչը շատ մեծ ծանրաբեռնվածություն է անցումային շրջանում գտնվող երկրի համար։ Կկարողանա արդյոք Հայաստանը», – ասել է Բելառուսի նախագահը։ 

Նա հիշեցրել է, որ գլխավոր քարտուղարի հարցով վերջնական որոշումը կընդունվի Սանկտ Պետերբուրգում, որտեղ Փաշինյանը «կտա պատասխանը»։ 

Բելառուսի նախագահը նշել է նաև, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը Աստանայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել է ընդամենը 15 րոպե: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ