23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Շուկայում առկա իրավիճակը ինչպես-որ նախկինում ներկայում ևս անհանգստացնող է. Դավիթ Պիպոյան /տեսանյութ/

Պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով սննդի շուկայի մոնիթորինգի ուսումնասիրման համար չհատկացվող միջոցների բացակայությանն ու ռիսկերին ասաց, որ իրենց նպատակը եղել է ոչ թե հատակացվող գումարները պարզապես ծախսելը այլև արդյունավետ մոնիթորինգ իրկանացնելը և սպառողների առողջության հետ կապված խնդիրներն ուսումնասիրելը: «Նախատեսված էր Հանրապետությունում առաջին անգամ իրականացնել գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների մոնիթորինգ՝ պտուղ բանջարեղենի ոլորտում, քանի որ բազմիցս ենք ասել, որ այս հետզոտությունները երկրում չեն իրականացվել»,-նշեց Պիպոյանը:

Արդյունքում՝ այդ աշխատանքներև 2018-ին չիրականացվեցին և հիմա պատկերն այնպիսինն է, որ չկա իրավիճակ,  որը կպարզի օրենքի ընդունումով կամ չընդունումով իրավիճակի ինչպիսի փոփոխություն կունենաք: Պիպոյանը լիահույս է, որ 2018-ին չհատկացված միջոցները 2019-2020 թթ. ընթացքում կիրականացվեն :

Վերջինս խոսքով՝ սննդամթերքի անվտանգության ոլորտում շատ կարևոր է գիտական և անաչառ տեղեկատվության տրամադրումը հանրությանը:

Վերջին 6 ամսվա ընթացքում սննդի ոլորտում եղած փոփոխություններին անդրադառնալով Պիպոյանը փաստեց, որ նախկին կառավարությունը և Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավարները աչք էին փակում այս խնդրի վրա, «Ներկայումս արդեն Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության փոխարեն տեսչական մարմին է և իրենք օրենսդրական նախաձեռնություններ են իրականացնում, որպեսզի ռիսկերի գնահատումով զբաղվի գիտական կազմակերպությունը: Ցավոք շուկայում առկա իրավիճակը տարբեր ոլորտներում, ինչպես որ նախկինում ներկայումս ևս անհանգստացնող է»,-ասաց նա:

Մանրամասները՝  տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ