05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Տարիների ընթացքում զգոն մնալու նախապայմանը ճիշտ կենսակերպն է ու միջավայրը

Որոշ մարդիկ մինչև խոր ծերություն դեռ զգոն են և խելացի, սակայն ոչ բոլորն են նույնքան բախտավոր:

Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ բախտավորությունը շատ քիչ է կապված այս ամենի հետ: Գիտնականները պարզել են, որ խելացիությունը և զգոնությունը կարող են իրականում ղեկավարվել մեր կողմից:

Age UK-ն անցկացրել է հետազոտության համար հարկավոր հարցումներն այն մարդկանց շրջանում, ովքեր մասնակցել են նախնական հարցումներին, երբ դեռ 11 տարեկան են եղել: Նույն մարդիկ հետազոտությանը մասնակցել են, երբ արդեն 65-ն անց են եղել: Պարզվել է, որ արդյունքները դրական են և կարող են օգնել, որ ձևավորվեն նոր տեխնոլոգիաներ` մարդկանց զգոն պահելու համար:

Գիտնականները պարզել են, որ գենետիկ գործոնները պատասխանատու են խելացիության և զգոնության փոփոխության միայն 24 տոկոսի համար` ցույց տալով, որ մնացածի համար պատասխանատու է այն միջավայրը, որտեղ մենք ապրում ենք, և կենսակերպը, որը վարում ենք: Հետազոտության արդյունքները նաև ցույց են տվել, որ գեները, որոնք ազդում են մեր խելացիության վրա մանուկ հասակում, նույն կերպ ազդում են նաև տարեց ժամանակ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ