02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

՛՛ԲՀԿ-ի ուժը հենց նրա մեջ է՛՛

՛՛Հայաստանում եղել են դեպքեր, երբ մարդիկ նույնիսկ հեղափոխության օր ու ժամ են ասել։
Մի անգամ էլ ես եմ ասել, թեև հասկանում էի, որ հեղափոխական վիճակ չկա. «կուլ» գնացի հրապարակում հավաքված մարդկանց տրամադրություններին։
Հայաստանում հեղափոխություն չի լինի, որովհետև այդ գործընթացը նաև ինքնազոհողություն է պահանջում, իսկ մեզ մոտ զոհվել չեն ուզում ոչ միայն ընդդիմության առաջնորդները, այլ նաև հանրահավաքի շարքային մասնակիցները։ Դա նույնիսկ լավ է, որովհետև մենք չափազանց փոքր երկիր ենք՝ այս կամ այն հեղափոխականի անունով փողոց կոչելու համար։
Բայց մի օրինաչափություն հաստատ կա. Հայաստանում ֆիասկո են ապրել բոլոր այն ուժերը, որոնք խոսել են հեղափոխության կամ բարիկադների մասին։ Եվ սա տրամաբանական է, որովհետև անտագոնիզմը սահմանափակում է մանևրելու հնարավորությունը։
ԲՀԿ-ի ուժը հենց նրա մեջ է, որ այս ուժը առայժմ չի կրկնել ավանդական ընդդիմության մարտավարությունը։ Ժամանակին նման մարտավարությամբ հաջողության հասավ Կարեն Դեմիրճյանը, ում փորձառությունը հավանաբար հուշեց չմտնել ռեսուրսային պայքարի հարթություն, որում պարտությունը կանխորոշված է՛՛,-Facebook-յան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն ու հավելել.
՛՛Հիմա ԲՀԿ-ն խոստանում է փողոց ու բարիկադներ։
Հավատացեք՝ սա դեվալվացման ամենակարճ ճանապարհն է։
Նախ, իր արժեհամակարգով ԲՀԿ–ն հեղափոխական կուսակցություն չէ։
Երկրորդ, մի քիչ աբսուրդ է հեղափոխական կարգախոսներ հնչեցնելը, երբ անգամ նախագահի հրաժարականի պահանջ չի ձևակերպվել։ Էս երկրում մարդիկ անգամ իրենց վերելակի հարցն են կապում նախագահի հետ, ու դժվար է պատկերացնել հեղափոխություն, որում հակահերոսը մի քիչ վիրտուալ է։
Եվ վերջապես, ԲՀԿ-ն ունի հրապարակային գործիչների պակաս։ Մի քիչ լավ չեմ պատկերացնում, օրինակ, Բելաջոյի Գրիշին՝ ավազակապետությունը մերկացնող ելույթով։
ԲՀԿ-ն յուրօրինակ բուֆեր է իշխանության ու ընդդիմության, իշխանության ու ժողովրդի միջև։
Ինչքան էլ տարօրինակ հնչի՝ ՛՛այլընտրանք՛՛ բառը գրավիչ է մարդկանց համար՝ մանավանդ, որ բոլորը զզվել են ընդդիմություն բառից՛՛։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ