Կատարյալ տղամարդ գոյություն չունի
Նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ կանանց մեծամասնությունը իր զուգակցին այն կատարյալ տղամարդը չի համարում, ում հետ կցանկանար ապրել:
Հետազոտության ընթացքում հարցումներին մասնակցած 2000 կանանց մեծ մասը իր կողակցին միայն 69 տոկոսով է կատարյալ համարել:
Այն 20 խնդիրների թվում, որոնք նվազեցնում են տղամարդու կատարելությունը, իրենց զուգակցի՝ ընկերների հետ ընկերական հարաբերությոններ չունենալն է, իրենց մեքենա վարելու մեջ անընդհատ քննադատելը և այլն:
Հետազոտության մասնակիցների պատասխանների համաձայն՝ յուրաքանչյուր երրորդ կին աչք կփակի տղամարդու սպորտային շատ հաղորդումներ նայելու ցանկության վրա, եթե միայն տղամարդիկ լսեն կանանց՝ երբ հարկավոր է:
Mail Online-ը գրում է, որ «Ի՞նչն է կատարյալ տղամարդուն բնորոշ» հարցին տրված պատասխաններում գերակշռել է լավ բնավորությունը, ինչպես նաև հումորի զգացումն ու հետաքրքիր հայացքները: