29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Եղանակային կտրուկ փոփոխությունների հետեւանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակի հետ կապված խորհրդակցություն անցկացվեց

    ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր աշխատանքային խորհրդակցություն անցկացվեց` եղանակային կտրուկ փոփոխությունների հետեւանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակի հետ կապված:

 Մասնակցում էին ՀՀ արտակարգ իրավիճակների, էներգետիկայի եւ բնական պաշարների, տրանսպորտի եւ կապի, տարածքային կառավարման նախարարությունների, Ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Արարատի, Արմավիրի, Կոտայքի եւ Արագածոտնի մարզպետները:

 Պատասխանատուները զեկուցեցին հանրապետությունում օպերատիվ իրավիճակի, ճանապարհների մաքրման, էներգամատակարարման վերականգնման ուղղությամբ կատարված եւ կատարվող աշխատանքների մասին:

 Նշվեց, որ մարտի 30-ի առավոտյան հանրապետությունում հոսանքազրկված էր 230 բնակավայր, որոնց հիմնական մասում էներգամատակարարումը վերականգնվել է: Մարտի 31-ի առավոտյան, ժամը 09.00-ի դրությամբ, հոսանքազրկված է մնում 17 բնակավայր` 6370 բաժանորդով: Աշխատանքներ են տարվում օրվա ընթացքում նշված բնակավայրերում եւս էներգամատակարարումը վերականգնելու ուղղությամբ:

   Տեղեկացվեց, որ Արտակարգ իրավիճակների նախարարության ծառայությունները իրականացրել են մեքենաների դուրս բերման, քարաթափումների հեռացման աշխատանքներ: Տրանսպորտի եւ կապի նախարարության Ճանապարհաշինական վարչությունը շարունակում է հանրապետության ճանապարհների մաքրումը:

 Ներկայումս փակ են Վարդենյաց լեռնանցքը եւ Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը, ինչպես նաեւ մի շարք միջհամայնքային ճանապարհներ, կան նաեւ դժվարանցանելի ճանապարhահատվածներ:

  Տեղումները ներկայումս շարունակվում են հանրապետության հարավային մասում, որոնք օրվա երկրորդ կեսին կդադարեն:

 Արտակարգ իրավիճակների եւ Տրանսպորտի եւ կապի նախարարությունները պարբերաբար տեղեկություններ կհաղորդեն ճանապարհների իրավիճակի վերաբերյալ:

 Փոխվարչապետը հանձնարարեց արագացնել հակակարկտային կայանքների տեղադրման աշխատանքները Արարատի, Արագածոտնի եւ Լոռու մարզերում: Մարզպետներին հանձնարարվեց սեղմ ժամկետներում մարզերում առաջնահերթ խնդիրների լուծման հինգերորդ հրատապ ծրագրում փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել կառավարություն, ինչպես նաեւ ուշադրության կենտրոնում պահել մարզերում առողջապահական եւ կրթական հաստատությունների բնականոն գործունեության ապահովման հարցը:

 Առաջիկայում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչների հետ կքննարկվեն ոլորտում ստեղծված իրավիճակն ու առաջիկա անելիքները:

 

Հասարակայնության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ