Ե՞րբ է սատանան մոտենում մեզ
Եկեք այսօր խորհենք միասին ևս մի կարևոր հարցի շուրջ. Ե՞րբ է սատանան մոտենում մեզ, երբ որ թույլ ենք տալիս: Ե՞րբ կարող է սատանան մեզնից հեռանալ, երբ տեղեկացված ենք Սբ.Գրքով.
Մաթևոսի Ավետարանում կարդում ենք անապատում` մեր Տիրոջ փորձության մասին և հանդիպում ենք այսպիսի տողի.
«Ապա սատանան նրան թողեց. եւ ահա հրեշտակներ մոտեցան ու ծառայում էին նրան»։ Մատթ.4:11
Սատանան թողեց Նրան, որովհետև ստացավ սուրբգրային հակիրճ պատասխաններ իր փորձությունների դիմաց: Մեզ մնում է հետևություն անել: Իսկ մենք ինչպես հեռացնենք փորձիչին, եթե ոչ նույն ճանապարհով: Բոլորս էլ պարտվում ենք փորձությունների ժամանակ, Ավետարանը չիմանալու պատճառով: Մենք կամ տեղյակ ենք Աստծու զորությանը, և անտեղյակ ենք Աստվածաշնչին, կամ էլ մի քանի բան լսել ենք Աստվածաշնչից ու տեղյակ չենք Աստծո զորությանը:
Պետք է իմանալ և Աստծո զորության մասին, և Սուրբ Գիրքը, և պատգամների կիրառումը մեր կյանքում պետք է լինի ապրելակերպ: Մեր բանավոր խոսքի մեջ, երբ մեջբերումներ կան Աստվածաշնչից, խոսքը ավելի գեղեցիկ և հասանելի է դառնում լսողի համար: Շատ հաճախ ենք եկեղեցու քարոզներում լսում, որ «Քրիստոնյայի խոսքը պետք է ունենա ճիշտ շեշտադրում, տեղավորվի ժամանակի մեջ և ամենակարևորը` աղով համեմված լինի»:
Իսկ աղը ի՞նչ է, եթե ոչ Ավետարանական գոհարները: Սատանային իր փորձություններով մեզնից հեռացնելու լավագույն տարբերակ է Աստծու շնչով գրված խոսքերով ապրել, որպեսզի կարողանալ պատասխանել:
Ծովիկ Դավթյան