23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վաղուց ժամանակն է քանդելու կոճակն անջատել, իսկ ստեղծելունը՝ միացնել. Աշոտյանը՝ կառավարությանը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Նորավանք» հիմնադրամին.

«Օրեր առաջ «Նորավանք» հիմնադրամի ապագայի հարցով դիմել էի Նիկոլ Փաշինյանին։ Ներկայացմում եմ իր պատասխանը, որից երևում է որ «Նորավանքը», ցավոք, իրոք լուծարվում է։

Անհասկանալի է, թե որն է «նոր կառավարության ընդհանուր օպտիմալացման քաղաքականության» տրամաբանութունը, երբ փակվում է Հայաստանի միակ պետական ուղեղային կենտրոնը (think-tank)։

Ուշադրություն դարձրեք, որ Փաշինյանի նամակում չկա որևէ այլ հիմնավորում, դժգոհություն կամ քննադատություն հիմնադրամի աշխատանքների հասցեին։

Հարց է առաջանում նաև, թե եթե ընդունում եք հիմնադրամի ներուժը և իբր պատրաստ եք այն օգտագործել այլ ձևաչափով, ինչու՞ եք նման հարված հասցնում Հայաստանի փորձագիտական-վերլուծական համակարգին կամ ինչու՞ լուծարելուն զուգահեռ չեք մտածել միանգամից նոր ձևաչափի մասին։

Այսպես, միայն իրենց հասանելի տրամաբանությամբ վերացվում է միջացգային ճանաչում ունեցող, կայացած ու երկրի համար շատ կարևոր մի հաստատություն։

«Փակենք հետո կմտածենք» սկզբունքով պետություն չեն կառավարում։ Եթե հինը վերացնելուց նորը չեք ստեղծում, ապա Ձեզանից հետո թողնելու եք ամայի և դատարկ խորշեր։

Վաղուց ժամանակն է քանդելու կոճակն անջատել, իսկ ստեղծելունը՝ միացնել», – գրել է Աշոտյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ