27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Տատյանա Վալովայան չի ցանկանում ”աչքով տալ” ընթացող գործընթացներին

Միացյալ տնտեսական հանձնաժողովի մակրոէկոնոմիկայի և ինտեգրման հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան վստահեցնում է`Մաքսային միությանը անդամակցելուց հետ Հայաստանում կմեծանան ներդրումները: Այս մասին նա նշեց այսօր ”Հայաստան-Մաքսային միություն. հնարավորություններ ու մարտահրավերներ” թեմայով ՀՀ երկորդ տնտեսական համաժողովից հետո լրագրողների հետ հանդիպմանը: Նա մատնանշեց, որ հիմա, երբ Հայաստանը ՄՄ անդամ չէ, մեծածավալ ներդրումները հենց Ռուսաստանից են արվում, իսկ ՄՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը կարող է մի շարք ներդրողների համար շատ ավելի գրավիչ դառնալ:

”Մենք վերլուծում ենք այն փորձը, որ ունեն Բելառուսն ու Ղազախստանը, որոնք Ռուսաստանի հետ համեմատած ևս ունեն փոքր շուկա: Այստեղ ևս աճել են ներդրումները: Ղազախստանոմ մեքենայաշինության արտադրությունը սկսեց զարգանալ հենց ՄՄ-ին անդամակցությունից հետո”,-շեշտեց նա:

 Հարցին, թե Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունները վերջին տարիներին այնքան էլ բարիդրացիական չեն, իսկ Հայաստանին ՄՄ-ին կապող միակ ցամաքային ճանապարհը Վրաստանն է, այս խնդիրն ինչպես է լուծվելու, Տ. Վալովայան պատասխանեց, որ ՌԴ-ը շահագրգիռ է, որ կարգավորի ճանապարհային հարաբերությունները Վրաստանի, Աբխազիայի ու Հայաստանի հետ: ”Որոշակի աշխատանքներ իրականացվում են այդ ուղղությամբ: Բոլոր մեր ճանապարհային ծրագրերը մեծամասամբ ուղղված են տնտեսության զարգացմանը: Նոր ճանապարհային միջանցքների բացումը շատ կարևոր է, և հույս ունեմ, որ էական փոփոխություններ կլինեն”:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե երբ է Հայաստանը անդամակցելու ՄՄ-ին, ինչին նա արձագանքեց, թե չի ցանկանում ”աչքով տալ” այդ գործընթացին և ժամկետներ ասել, սակայն հավաստիացրեց, որ գոհ են ընթացող աշխատանքներից: ”Ես կարծում եմ, որ այն ճանապարհային քարտեզը, որը պետք է իրականացվեր երեք ամիսների ընթացքում, գրեթե ավարտված է և մեզ կմնա թղթին հանձնել որոշ հարցեր: Ապրիլի վերջին երեք երկրների գագաթնաժողովին աշխատանքային խմբի աշխատանքները կամփոփենք, և իրենք էլ կհրահանգեն, թե երբ պետք է վերջնական տեսքի բերել փաստաթղթրը: Ամեն դեպքում, Հայաստանը գրեթե պատրաստ է”,-ասաց նա:

Մեկ այլ հարցի, թե արդյոք խոչընդոտ չի կարող հանդիսանալ այն, որ Հայաստանը կարողէ  ԵՄ-ի հետ քաղաքական պայմանագիր ստորագրել, նա պատասխանեց, որ ՄՄ-ը տնտեսական միություն է, և անդամ երկրներն էլ ազատ են իրենց ինքնուրույն որոշումների մեջ, ավելին նա հիշեցրեց, որ Բելառուսը ևս Արևելյան գործընկերության անդամ է, և իրենք ոչ մի կերպ չեն խոչընդոտում ԵՄ-ի հետ հարաբերություններին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ