Քոչարյանը հերքում է ՌԴ-ի կողմից ճնշման գործադրումը
՛՛Ձեր համար նորությո՞ւն էր, որ նորանկախ Հայաստանի ձևավորման առաջին իսկ օրվանից մենք միշտ դեմ ենք եղել ցանկացած ոտնձգությանը, երբ փորձ է կատարվում տարածքային ամբողջականության սկզբունքը ամբողջականացնել, բացարձականացնել և հակադրել ինքնորոշման իրավունքին՛՛,-ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե արդյոք ՀՀ շահից էր բխում Ուկրաինայի ամբողջականության վերաբերյալ ՄԱԿ-ի ընդունած բանաձևին ՛՛դեմ՛՛ քվեարկելը, պատասխանեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Նա նշեց, որ ՛՛ձեռնպահ՛՛ քվեարկելը կնշանակեր, որ ՀՀ-ն անտաբեր է:
Հարցին, թե ինչու էր տեղեկություն տարածվել, որ Հայաստանը ձեռնպահ է քվեարկելու, փոխնախարարը պատասխանեց. ՛՛Այդպիսի տեղեկություն ԱԳՆ-ը համեմայնդեպս չի տարածել, ով է տարածել, իրենից հարցրեք: Ես դա ձեզ հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ՛՛:
Քոչարյանը նաև հերքեց լուրերը, թե ՌԴ-ի ճնշման արդյունքում է Հայաստանը նման որոշում կայացրել: ՛՛Ոչ, նորից եմ պատասխանում՝ դա բխում է մեր շահերից ու մենք նման իրավիճակներում միշտ դեմ ենք քվեարկել, դա նորությո՞ւն է, որովհետև դա մեր մնայուն, կայուն շահն է՛՛: