05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թասիբ ունեցեք

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հիմնադրած «Իրիգեյթ» ՍՊԸ-ն չրի արտադրությունը զարգացնելու համար այս տարի մոտ 35 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից: Նախորդ շաբաթ «Հետք»-ը գրավոր հարցում էր ուղարկել հիմնադրամ, որը մեզ է տրամադրել «Իրիգեյթ» ՍՊԸ-ի հայտադիմումը, կնքված համաձայնագիրը:

«Իրիգեյթ» ՍՊԸ-ի հետ փոխվարչապետի կապը

Փոխվարչապետների` կառավարության կայքում տեղադրված կենսագրություններից տեղեկանում ենք, որ Տիգրան Ավինյանը 2010-2011 թվականներին հիմնադրել է «Իրիգեյթ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է ոռոգման համակարգերի տեղադրմամբ և լանդշաֆտային դիզայնով։ Իրավաբանական անձանց ռեգիստրի գրանցամատյանում ընկերության հիմնադիրների մասը փակ է, և միայն համապատասխան վճարում կատարելուց հետո կարողացանք տեսնել ընկերության կանոնադրությունն ու մասնակիցների մասին տեղեկությունները:

Ըստ այդմ՝ ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականի ապրիլի 30-ին: «Իրիգեյթ» ՍՊԸ-ի տնօրենը Արմեն Մարտիրոսի Ավինյանն է, որը փոխվարչապետի հայրն է: ՍՊԸ-ն գրանցված է այն հասցեում, որտեղ հաշվառված է Տիգրան Ավինյանը: Փոխվարչապետը ընկերության մասնակիցների ցանկից դուրս է եկել 2018թ. հունիսի 5-ին: Այժմ «Իրիգեյթ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Դավիթ Արմենի Ավինյանին, որը փոխվարչապետի եղբայրն է: Դավիթ Ավինյանը պլաստիկ վիրաբույժ է:

Տիգրան Ավինյանի խոսնակը պարզաբանումներ է ներկայացրել, թե դրամաշնորհը փոխվարչապետին կամ  նրա ընտանիքին պատկանող ընկերությանը տրամադրվել է միանգամայն օրինական ճանապարհով, ընթացակարգի խախտում չի եղել: Ընդունելով հանդերձ, որ դրամաշնորհի հայտը  ներկայացված է եղել ավելի վաղ, քան Ավինյանը պաշտոն է ստացել, պետք է արձանագրել սակայն , որ դրամաշնորհը նա ստացել է օգոստոսի 1-ին, այսինքն՝ այն ժամանակ, երբ արդեն փոխվարչապետ էր: Փաստորեն, «լավագույն» ավանդույթները շարունակվում են:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ