12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Լավ լուր Գագիկ Բեգլարյանից

 ՛՛Հյուսիս-հարավում աշխատանքները շարունակվում են՛՛,-այսօր ի պատասխան Henaran.am-ի հարցի  ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Նախարարը հայտնեց, որ երեկ է տեղում եղել,  մեծ ժողով է արել ու արդեն սկսվել են բետոնացման աշխատանքները: ՛՛Ես նայել եմ որակը, մեքենայով անցել եմ վրայով, այնտեղ մնում է նոր մեքենա բերենք դրսից, որը աշխատանքներն անելուց հետո վերջում հավասարեցնում է ճանապարհը, այդ աշխատանքները կսկսենք տասը օրից, և դրանից հետո կարող ենք թույլ տալ որոշակի հատված գնանք ու միասին տեսնենք, թե վերջնական տեսքը ոնց է լինելու՛՛:

Նախարարը նաև հայտնեց, որ նախապես հայտարարված ժամկետից ուշացում չի լինելու: ՛՛Աշխատանքի ընթացքում այն հինգ ամիսը, որ հայտարարեցի, որ մի քիչ ուշացել ենք, լավ լուր կարող եմ ասել, որ տեղը գալու է, կարգավորվելու է, և մեր աշխատանքները ժամանակին կավարտվեն: Շատ լավ որակով աշխատանքներն ընթանում են՛՛,-նկատեց նա: 

Դիտարկմանը, թե որակի հետ կապված կարծես թե դժգոհություններ կան, նախարարն արձագանքեց. ՛՛Եթե այսօր ճանապարհը չի շահագործվում,  ո՞նց կարող են դժգոհություններ լինել, որակի խնդիր անցյալ տարի այս ժամանակ ունեինք, հարյուր տոկոսը չեմ ասում, բայց  90% որակի հարցում, հավատացած եղեք, որ լավ է՛՛:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ