29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արդեն ՄՄ-ին միանալուց հետո սպասվում է շատ մեծ աշխատանք՝ կապված օրենքների դրույթների հետ

ԱԳ փոխնախարար Շավար Քոչարյանն այսօր ՛՛Հայաստան-Մաքսային միություն, հնարավորություններ և մարտահրավերներ՛՛ թեմայով ՀՀ երկրորդ տնտեսական համաժողովի ժամանակ չբացառեց, որ մայիսին կստորագրվի Եվրասիական միության վերաբերյալ պայմանագիրը:

՛՛Հունվարի մեկից այդ այդ պայամանագիրը հնարավոր է գործի, իսկ քանի որ Հայաստանը հայտարարել է,  պատրաստ ենք անդամակցել ընդհանուր տնտեսական տարածքին ու մասնակից դառնալ ձևավորվող Եվրասիական միությանը, սա պետք է հաշվի առնենք մեր գործողություններում՛՛,-նկատեց փոխնախարարը:

Վերջինս շեշտեց, որ Մաքսային միությանն անդամակցելու ՀՀ-ի արագ քայլերը կարող են բերել նրան, որ մոտակա ժամանակներում արդիական կդառնա բուն պայմանագրի քննարկումը:

՛՛Իսկ արդեն ՄՄ-ին միանալուց հետո սպասվում է շատ մեծ աշխատանք՝ կապված օրենքների դրույթների հետ, օրենքի փոփոխություն ու ընդունում է նախատեսվում, ենթաօրենսդրական ակտեր ու կառավարության որոշումներ են ընդունվելու՛՛: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ