24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վրաստանում դժգոհ են նախագահական ընտրությունների արդյունքներից /տեսանյութ/

Հոկտեմբերի 28-ին Վրաստանում նախագահական ընտրություններ էին անցկացվում, որոնց մասնակցելու ցանկություն էր հայտնել 46 մարդ, որից 21-ի թեկնածության գրանցումը մերժվել էր: Արդյունքում՝ նախագահական ընտրություններին մասնակցել է 25 թեկնածու, այդ թվում՝ 19 կուսակցության և 6 նախաձեռնող խմբի ներկայացուցիչներ: Ընտրողների ընդհանուր թիվը 3 581 877 էր:

Նախնական արդյունքներով 512  ընտրատեղամասի տվյալների համաձայն, Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար Սալոմե Զուրաբիշվիլին հավաքել է ձայների 65 840 ձայն (40.05%), իսկ ընդդիմադիր միասնության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն՝ 62 352 ընտրող (37.93%), երրորդ տեղում «Եվրոպական Վրաստան» կուսակցության թեկնածու Դավիթ Բաքրաձեն է, որը ստացել է 17 790 ձայն, որը կազմում է ընտրողների 10.38%-ը:Ըստ ձայների հաշվարկի ու արդյունքների, լինելու է 2-րդ փուլ:

Վրացագետ Ջոնի Մելիքյանը «Հենարան» մամուլի ակումբում անդրադառնալով Վրաստանի նախագահական ընտրություններին, փաստեց՝ ընդդիմությունը պատրաստ է պայքարել, և նրանց աջակցում է Վրաստանի սահմանից դուրս գտնվող Միխայել Սաակաշվիլին:

«Թիմի կիսվելու պատճառը հենց Սաակաշվիլին էր, ով  2016 թ.-ի խորհրդարանական ընտրություններին բավականին բացասական ազդեցություն ունեցավ արդյունքների վրա և մի մասը, ովքեր համաձայն չէին, որ նա մասնակցի այդ գործընթացներին առանձնացավ և կոչվեց «Եվրոպական Վրաստան», իսկ մնացածը ինչ-որ չափով ընդունեցին այդ խաղի կանոնները և անցան խորհրդարան: Ձայները, որ ստացան այսօրվա քաղաքական ուժերը ավելի շատ վրացական երազանքի «անտիռեյտինգն» են»,-ասաց Մելիքյանը:

Մելիքյանի խոսքով՝ Վրաստանում կա դժգոհություն և հարցումները ցույց են տվել, որ քաղաքացիների մեծ մասը  կողմնորոշված չէին կամ չէին պատրաստվում մասնակցել այս նախագահական ընտրություններին.«Սա նշանակում է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը պոպուլիզմով և տարբեր միջոցներով աշխատեցին բացասական տրամադրություններ ունեցող այդ էլեկտորատի վրա և ստացան բավականին շատ քվեներ»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ