17 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

Նրանք ամեն ինչ անելու են, որ Հայաստանը դատարկվի. Պետրոս Մակեյան

Այսօր “Ժառանգություն” կուսակցության կողմից հրավիրված հանրահավաքին ելույթ ունեցավ նաև “Ժողովրդական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը

“Այսօրվա ընդդիմության գործողությունները գոլորշի բաց թողնելու գործընթացի է նման”,-իր ելույթում նկատեց նա:

“Տարիներ շարունակ եղել են համապետական ընտրություններ։ Ժողովուրդը ակտիվացել է՝ հույս ունենալով, որ ամեն ինչ կփոխվի, բայց նրանք միշտ ամեն ինչ մարսում են”,- ասաց Պետրոս Մակեյանը ու հավելեց՝ պետք է համարժեք գնահատենք իրավիճակը  եւ ճիշտ քայլենք։

Քաղաքական գործիչը եզրահանգում է. ” Հայաստանը նման է ականապատված տարածքի՝ բավական է մեկ անզգույշ քայլ, եւ ականները կպայթեն: Երկրում ժողովրդի մեծ մասը իրավազուրկ է, աշխատելու, ապրելու իրավունք չունի, ֆեոդալների զոռբայությանն են դիմանում կամ լքում են Հայաստանը”։

Մակեյանը վստահ է, որ իշխանությանը ձեռնտու է արտագաղթը. “Նրանք ամեն ինչ անելու են, որ Հայաստանը դատարկվի”։

Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ