19 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Մենք պիտի օր առաջ պահանջենք իշխանությունների հրաժարականը. Արմեն Մարտիրոսյան /վիդեո/

“Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը այս պահին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքին իր ելույթում նշեց.” Խայտառակ քվեարկությունը, որ երեկ տեղի ունեցավ՝ ցույց տվեց, որ Հայաստանի իշխանությունը Հայաստանի արտաքին շահերի սպասարկուն չէ: Դեռևս երեկ հայտարարել էին, որ ձեռնպահ են քվեարկելու, սակայն վերևից հրահանգը եկավ և դեմ քվեարկեցին”:

Մարտիրոսյանը նկատեց, որ օր առաջ պետք է պահանջել իշխանությունների հրաժարականը.“Պետք է օր առաջ հրաժարական տան` հեռանան Հայաստանից: Րաֆֆի Հովհաննիսյանը դեռևս նախագահական ընտրություններից առաջ զգուշացրեց, որ դե ֆակտո իշխանությունը մեզ վրա ծանր է նստելու: Ու սա դեռ ծաղիկնեն են: Ցավոք սրտի սառը պատերազմի այս ժամանակահատվածում Հայաստանը կարող է լրջորեն տուժել:Հյասատանը այսօր ռուս ժողովրդի դեմոկրատական խավից  ավելի պաշտպանում է կայսերապաշտական Ռուսաստանի շահերը”:

“Խաչի տերը իշխանություն է, բայց այդ խաչը մենք կրելու ենք բոլորս միասին:Մենք պիտի օր առաջ պահանջենք իշխանությունների հրաժարականը”,-ամփոփեց Մարտիրոսյանը:

Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ