21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Րաֆֆին իշխանափոխություն է պահանջում. ժամկետ էլ դրեց /ֆոտո,վիդեո/լրացված/

Այս պահին Ազատության հրապարակում մեկնարկեց Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը: “Ժառանգություն” կուսակցության առաջնորդը նշեց, որ չի պատրաստվում ծրագրային ելույթ ունենալ.“Իմ ծրագրային  ճառերի շրջանը անցել է և կոչ եմ անում բոլորին հավաքվել ու մեկ դառնալ հարկավոր է արդեն անցնել գործի : Այսօր թեկուզ այս անձրևի տակ ունենք շատ շնորհալի քաղաքացիներ, որոնք պատրաստ են պայքարի”,-նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

“Կարող ենք մոռանակ ՀՀ ազատ ընտրության մասին, թանկացումները, թալանը, ազգային սեփականության օտարումը, աղքատությունը  շարունակվելու է, եթե այս ապօրինի իշխանությունը շարունակի իր աթոռին մնալ: Անկախ նրանից, թե ով է հարթակում` մեր հրապարակի պահանջ այն է, որ այս իշխանությունը վերից վար պետք է փոխվի և ով հավատում է այդ . երիտասարդ է ազատամարտիկ է, գյուղացի, թե քաղաքացի ինքը միացյալ պիտի գա: Միացյալ պիտի հաղթենք ու հասնեք մեր ուզածին”:

Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց, որ հավաքից անմիջապես հետո համաժողովրդական քննարկում կանցկացվի և կորոշվեն հաջորդ քայլերը:

19:25

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ կրկին այցելելու է մարզեր՝ ապրիլի 4-ին Վանաձոր ու Գյումրի, իսկ ապրիլի 9-ին ժամը 18-ին Ազատության հրապարակում է պայքարը շարունակվելու: ՛Կոչ եմ անում քաղաքական և քաղաքացիական բոլոր ուժերին կերտել միասնական հրապարակ, ով պատարս է կանգնելու սպասում ենք՛՛:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ