23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մեղվի թույնը՝ մաշկի երիտասարդացման լավագույն միջոց

Անգլիական գեղեցկության սալոններում վերջին շրջանում ակտիվորեն առաջարկում են մաշկի երիտասարդացման նոր մեթոդ, որը հիմնված է մեղվի թույնի օգտագործման վրա: Նախկինում թույնի օգտակարությունը հաստատված չի եղել: Այդ իսկ պատճառով դիմահարդարները վախեցել են այդ բաղադրամասն օգտագործել իրենց պրոցեդուրաներում: Հայտնի է, որ թագաժառանգ Չարլզի կինը՝ Քամիլան, դարձել է անգլիացի առաջին լեդիներից, որ համաձայնել է անցնել երիտասարդացման պրոցեդուրան: Այս մասին գրում է The Daily Mail-ը:

Կոսմետոլոգները վստահ են, որ մեղվի թույնը հանդիսանում է գերազանց փոխարինում բոտոքսին: Դիմակը լավացնում է դեմքի գույնը, վերացնում է մանր անհարթությունները և դանդաղեցնում դեմքի մաշկի ծերացումը: Կոսմետոլոգ Դեբորա Միտչելը դարձել է նոր հայտնի կոսմետիկ պրոցեդուրայի հեղինակը, որը կարժենա մոտավորապես 55 ֆունտ ստերլինգ: Միտչելն առաջարկում է այս պրոցեդուրան երեսուն տարեկանից բարձր կանանց համար:

Դեբորայի կարծիքով՝ պլաստիկ վիրաբուժությունը վերջին երկու-երեք տարիներին կորցրել է իր պահանջարկը միջին տարիքի կանանց շրջանում: Կանայք հասկացել են, որ երիտասարդությունը կարելի է պահպանել ոչ դժվար կոսմետիկ պրոցեդուրաներով: Շուտով վաճառքում կհայտնվեն գելեր և լոսյոններ, որոնք իրենց բաղադրության մեջ ունենալու են մեղվի թույն: Ինչպես նշում են մասնագետները, թույնի օգնությամբ կարելի է ձերբազատվել մաշկի հետ կապված շատ խնդիրներից, օրինակ՝ ցելյուլիտից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ