06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեր գյուղում շիլաշփոթ է. ոստիկանությունը ժողովրդի վրա ուժ է գործադրում. Ուրցաձորցիները բողոքում են/տեսանյութ/

Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի բնակիչները այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում: Ուրցաձորցիները բողոքում էին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշման դեմ՝ Գևորգ Ավետիսյանին նշանակել Ուրցաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար:

«Գյուղապետարանի աշխատակազմը առանց գյուղապետի նորմալ աշխատում էր, և այնպես չէր, որ հրաժարականից հետո ցուցարարներն ակնկալիք ունեին, որ իրենց միջից պաշտոնակատար էր նշանակվելու: Իրենց պահանջը միայն գյուղապետի հրաժարականն էր, այդ մարդը տվեց հրաժարական: Իսկ մարզպետը, ցուցարարների միջից մեկին պաշտոնակատար նշանակելով, ամբողջը խառնեց իրար, մեր գյուղում շիլաշփոթ է: Մեկ որոշմամբ ամբողջ գյուղը խառնել է իրար: Առաջին անգամ հեղափոխությունից հետո ես տեսնում եմ, որ ոստիկանությունը ժողովրդի վրա ուժ է գործադրում»,- ասաց բողոքի ակցիայի մասնակից Սերոբ Խաչատրյանը:

Բնակիչներն ասում են, որ նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը հրաժարական տվեց, որ Ուրցաձորում լարվածությունը թուլանա, իսկ ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմամբ գյուղում կրկին իրավիճակը լարվել է:

«Մենք դեմ էինք, որ մարզպետի որոշած պաշտոնակատարը լինի, 3 օր է՝ պահանջում ենք, որ մարզպետը գա և իր որոշումը բացատրի»,- նշեց ցուցարարը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ