06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արտաքին քաղաքական գործընթացները չեն կարող չանդրադառնալ Հայաստանի վրա /տեսանյութ/

Միջազգային անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը գտնում է , որ նոր Ընտրական օրենսգրքով ընտրական գործընթացը պարզեցվում է և այն երաշխիքին, որ չի լինի քաղաքական մենաշնորհ, կգումարվի  ևս մեկ երաշխքի, այն է, որ առնվազն 4 քաղաքական ուժեր պետք է ներկա լինեն Ազգային ժողովում:

«Իրավիճակը իհարկե կխաղաղվի, բայց այս նոր ընտրություններով մենք կտեսնենք օրենսդիր իշխանության փոխանցում: Ես համամիտ եմ այն գնահատականի հետ, որ ՀՀ-ում հեղափոխությունը դեռ շարունակվելու է, բայց իշխանափոխությունը դեռևս չի ավարտվել և կարծում եմ, որ օրենսդիր իշխանության փոխանցումը քաղաքական գործընթացները էապես դուրս կբերեն նախընտրական հեղափոխական տրամաբանությունից և կուղղվեն դեպի պլանային աշխատանքները»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մեհրաբյանը:

Մեհրաբյանի խոսքով ՝ Հայաստանը եղել և մնում է բաց համակարգ, և արտաքին քաղաքական գործընթացները միջազգային հարաբերությունների թատերաբեմում չեն կարող չանդրադառնալ Հայաստանի վրա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ