09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սահմանադրական դատարանը հիշեցրեց պատգամավորներին՝պետք է գործի գնալ

“Սահմանադրությունն արգելում է բոյկոտ անել: Դուք դեբատների տեղ ունեիք, ինչո՞ւ մերժեցիք արտահերթ նիստը: Գուցե այդ դեպքում սրա կարիքը չլիներ: Հարցը չհասներ այստեղ”,- այսօր Սահմանադրական դատարանում կուտակային կենսաթոշակի հարցի քննության ժամանակ ասաց ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը պատասխանող կողմի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին:

Թոխյանը ասաց, որ ինքը հարգում է Հակոբ Հակոբյանին, սակայն նրանց հիշեցրեց, որ ՍԴ-ն որոշում ունի, որով ԱԺ պատգամավորներին արգելում է բոյկոտել նիստերը: Հանարապետական պատգամավորը մանրամասնեց, որ վիճարկվող  օրենքը 2003 թ.-ից սկսած քննարկման մեջ է,  2010-ին ընդունվել է:

“Մենք բոյկոտեցինք այն տրամաբանությամբ, որ վերջին երեք տարում կարող էին քննարկել, ոչ թե լռեին ու հիմա բողոքեին, երբ ուժի մեջ  պիտի մտներ”,-ասաց Հակոբյանը:

ԱԴ նախագահ Գագիկ Հարությունյանն էլ ի գիտություն Հակոբյանի եւ բոլոր պատգամավորների ասաց, որ ոչ մի տրամաբանություն չպիտի հակասի օրենքին:

 “Կարող եք օրենքին չքվեարկել, բայց գործի չգնալ չեք կարող: Հակաօրինականությունն օրինականացնելն անթույլատրելի է: Մենք պետք է սովորենք հարգել օրենքի իրավունքը, այդ դեպքում շատ բաներ տեղը կընկնեն”,-ասաց ՍԴ նախագահը: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ