06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այս համաներումը աննախադեպ որակելու որևէ իրական հիմք գոյություն չունի. փաստաբան

Ծանոթանալով համաներում հայտարարելու մասին օրենքի նախագծին, զարմանքով արձագանքում եմ, որ այս համաներումը աննախադեպ որակելու որևէ իրական հիմք գոյություն չունի, ինչպես հայտարարվել էր և սպասվում էր հասարակության կողմից։

Ավելին, այս համաներումը ավելի քիչ թվով մարդկանց նկատմամբ կարող է կիրառվել, քան, օրինակ, 2011 թվականին հայտարարված համաներումը։

Որպեսզի գոնե իրական տարբերություն լիներ նախորդներից, առնվազն անհրաժեշտ է նախ ընդհանուր կիրառությունը՝ պատժից ազատելու առումով ոչ թե առավելագույնը 3 տարի ազատազրկման դեպքում նախատեսվեր, այլ՝ գոնե 4 տարվա։

Բացի այդ, որպես չկիրառման հիմք կարծում եմ պետք է նախագծից հանվի նյութական վնասի պարտադիր հատուցման պահանջը, առավելևս վեճի առկայութունը որպես չկիրառման հիմք նախատեսելը, որը տարբեր չարաշահումների տեղիք է տալու։

Ինչպես նաև նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ կետը վերանայման կարիք ունի և անհրաժեշտ է համաներումը կիրառել ոչ թե համակցությամբ՝ վերջնական պատժի նկատմամբ, այլ յուրաքանչյուր հոդվածով առանձին։

Կարծում եմ, դեռևս հնարավոր է շտկել և ավելի արժեքավոր դարձնել այս նախագիծը և հասարակության մոտ էլ երկար սպասումից հետո խաբվածության զգացում չառաջացնել: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ