07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայրիկյանը չի կարծում, որ կարելի է նաեւ լուռ բռնաբարվել` ի տարբերություն ՛՛Դեմ եմ՛՛-ի /վիդեո/

“ԱԻՄ” առաջնորդ Պարույր Հայրիկյանը իր կողմնակիցների հետ ի վերջո Ազատության հրապարակում որոշեց անցկացնել հանրահավաքը: 

Հայրիկյանը նշեց, որ Եվրամիության դրոշներն իրենց ձեռքերում են, քանի որ ասելով Եվրոպա` իրենք հասկանում են ազատ ու անկախ Հայաստան: Նա հիշեցրեց, որ երեկ Հայաստանը դեմ էր քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի ներկայացրած բանաձևի նախագծին եւ այդ քվեարկությունն անվանեց խայտառակություն:

“Հայաստանն իրեն խայտառակ պահեց: Միայն մի քանի երկիր դեմ քվեարկեցին այդ բանաձեւին, եւ Հայաստանը նրանց թվում էր: Հայաստանի իշխանությունների պատճառով այսօր ամբողջ աշխարհում հայ ասելով հասկանում են տգետ”:

Հայրիկյանը հայտարարեց, որ այս իրավիճակից դուրս գալու համար Հայաստանում պետք է լինի համախմբում: Ապա նա նետեց.

“Այսօրվա ընդդիմադիր կուսակցությունները ծախված են Ռուսաստանին: Նրանք գաղափարախոսություն չունեն, եւ եթե գաղափարական հանրահավաք կազմակերպեն, ապա նույնիսկ մոտ 10 հոգի չի հավաքվի”,- ասաց նա:

“ԱԻՄ” առաջնորդը անդրադարձավ նաեւ “Դեմ եմ”-ի այսօրվա անցկացրած լուռ ակցիային: Պատմեց, որ երբ հարցրել է “Դեմ եմ”-ի երիտասարդներին, թե ինչու են լուռ ակցիա անում, պատասխանել են` “Կամքի տեր մարդը բռնաբարվելիս ոչ մի խոսք չասել”: Սակայն ըստ իրեն` դա սխալ է, քանի որ խոսքը վերաբերում է քաղաքացիներին:

“Քաղաքացիների խնդիրները պետք է լուծվեն քաղաքացիների ինքնորոշմամբ: Մարդու վերաբերյալ հարցում պետոթյունը չպիտի որոշում կայացնի”:

Հայրիկյանը նաեւ տեղեկացրեց, որ երեկ Սահմանադրական դատարանի բոլոր անդամներին գրավոր նամակ են ուղարկել, որում պահանջում են կասեցնել “պարտադիր” բաղադրիչը: Եւ եթե այսօր որոշեն երթ անել, այդ գրավոր փաստաթուղթը կփոխանցեն ՍԴ-ին: Իսկ երթ հնարավոր է` չանեն, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքից առաջ Հայրիկյանը չի ցանկանում պակասեցնել Ազատության հրապարակում հավաքվածների թիվը:

Հանրահավաքից հետե Հայրիկյանն իր կողմնակիցների քվեարկությամբ որոշեց գնալ ՍԴ, գրավոր թուղթը փոխանցել նրանց, ապա կրկին վերադառնալ Ազատության հրապարակ:

Մանրամասներն ու տեսանյութը` քիչ անց:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ