27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Կամավորի դեպքում բազմաթիվ գործիքներ կառաջարկեն /լրացված, վիդեո/

Սահմանադրական դատարանում  “Կուտակային կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքի սահմանադրականության վերաբերյալ” գործի քննությանը, դիմող կոմի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը պատասխանելով ՍԴ անդամ Կիմ Բալայանի այն հարցին, թե  պարտադիրությունը որ  հանվի, կողմ կլինե՞ն՝ ասաց. “Պարտադիր կուտակային համակարգի ներդրմանը կողմ լինել չենք կարող: Կամավորին կողմ ենք եւ կարող ենք առաջարկել բազմաթիվ գործիքներ, որոնք կամավորն ընդունելի կդարձնեն նաեւ մեր քաղաքացիների համար”:

 Այն հարցին, որ վիճարկվող օրենքի հետ մոտ 50 ենթաօրենսդրական ակտեր են փոփոխվել, “Դրանք էլ հակասահմանադրական բազմաթիվ դրույթներ են պարունակվում, բայց որպեսզի հարցը այդ դեպքի համար շատ հստակ լինի, միայն սա ենք ներկայացրել:

Հակասություններ կան նաեւ ենթաօրենսդրական ակտերի միջեւ: Երբ ԿԲ-ին տրվեց լրացուցիչ իրավասություն, կառավարիչների համար սահմանել լրացուցիչ պահանջներ: Արդյունքում ունենք միայն երկու կառավարիչներ: Գուցե մասնագիտական առումով դա ճիշտ մոտեցում է, բայց ոչ իրավական”,-ասաց նա: 

Այս պահին Սահմանադրական դատարանը հայտարարել է ընդմիջում: Ընդմիջումից հետո պատասխանող կողմը կտա իր հարցերը:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ