27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Ծառուկյանն ՛՛ընկճե՞ց՛՛

՛՛Եսա գալիս ենք… ուրեմն հաշվել չգիտեն՛՛,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ի պատասխան հարցի, թե ԲՀԿ-ը ասում է, որ ՀՀԿ-ի օրերը հաշված են, ինչպես կմեկնաբանի այս հայտարարությունն, ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Դիտարկմանը, թե ԲՀԿ-ից ասում են, որ պատրաստ են ռադիկալ քայլերի, նա նշեց. ՛՛Երևի ռադիկալ բառի իմաստը լավ չեն հասկացել: Ի՞նչ անենք, սովորեցնենք, թե ինչպիսի քայլեր պետք է անել՛՛:

Հարցին, թե չի կարծում, որ Գագիկ Ծառուկյանը կգնա ռադիկալ քայլերի ու մարդկանց փողոց կհանի, Սահակյանը կատակեց. ՛՛Չեմ հասկանում՝ ինչ քայլերի մասին է: Ընկճվեցի, վատ զգացի, կմտածեմ կպատասխանեմ՛՛:

Ի դեպ, ՀՀԿ խմբակցության ղեկավարը շեշտեց, որ ԲՀԿ խմբակցությունում էլ ՛՛իրանցական՛՛ անդամներ կան, սակայն ինքը նրանց չի դրդում ի օգուտ ՀՀԿ-ի քաղաքական որոշումներ կայացնել: 

Իսկ ինչ կլինի ապրիլի 28-ից հետո հարցին, Սահակյանն ասաց. ՛՛Հայտարարությունների ժամ՛՛՝ նկատի ունենալով, որ այդ օրը երեքշաբթի է, և ԱԺ նիստ կա: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ