23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

10 ախտանշան, որոնք վկայում են սթրեսի ու գերհոգնածության մասին

Սթրեսը տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ է արտահայտվում, սակայն դրա առավել հաճախ ի հայտ եկող հետևանքը գերհոգնածությունն է: Սա լուրջ խնդիր է, որից ժամանակին չազատվելը կարող է հանգեցնել քրոնիկական հոգնածության համախտանիշի առաջացման, մի հիվանդության, որն առավել շատ տարածված է քաղաքակիրթ երկրներում:

Սակայն խնդիրն այն է, որ մարդիկ հաճախ անուշադրության են մատնում սթրեսի ու գերհոգնածության ախտանշանները, քանի որ դրանք երբեմն շատ խաբուսիկ են լինում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 10 արտասովոր ախտանշան, որոնք վկայում են սթրեսի ու գերհոգնածության մասին:

1. Հիշողության վատացում

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քրոնիկ սթրեսը բացասաբար է ազդում նաև տարածական հիշողության վրա, ուստի հիշողության վատացման դեպքում երբեմն շատ օգտակար է լինում պարզապես սթրեսից ազատվելն ու հանգստանալը:

2. Մկանային ցավեր

Սթրեսի ու գերհոգնածության հետևանքով մարդու մկանները լարվում են և առաջանում է ձգվածության զգացողություն: Տղամարդկանց մոտ սթերսը սովորաբար դրսևորվում է գոտկատեղի ցավերով, իսկ կանանց մոտ՝ մեջքի վերին հատվածի ցավով:

3. Գլխացավեր

Բութ, մղկտուն ցավը, որը կարծես պարուրում է գլուխը, նույնպես խոսում է գերհոգնածության մասին: Այս դեպքում ցավազրկող դեղահաբերն իհարկե կօգնեն ազատվել ցավից, սակայն դրանք չեն լուծի հիմնական խնդիրը: Գլխացավից ազատվելու համար հարկավոր է կատարել սթրեսից ազատող վարժություններ (օրինակ՝ մեդիտացիա կամ յոգա):

4. Մազաթափություն

Սթրեսն ու գերհոգնածությունն առաջացնում են ոչ միայն մազաթափություն, այլև այնպիսի հիվանդություններ, ինչպիսին է տրիխոտիլոմանիան (սեփական մազերը պոկելը): Սա է պատճառը, որ առատ մազաթափության դեպքում հարկավոր է դիմել բժշկին:

5. Առատ քրտնարտադրություն

Սթրեսն ու անհանգստությունը նաև շատ հաճախ դառնում են առատ քրտնարտադրության պատճառ: Կարևոր իրադարձությունների ժամանակ նման անախորժություններից խուսափելու համար խորհուրդ է տրվում դրանցից առաջ խորը շնչել կամ լսել հանգստացնող երաժշտություն:

6. Մշտական ծարավի զգացում

Երբ մարդը նյարդայնանում է, նրա մակերիկամները սկսում են ավելի շատ սթրեսի հորմոն արտադրել և առաջանում է «ադրենալինային հոգնածություն»: Այս վիճակն ազդում է մյուս հորմոնների արտադրման, ինչպես նաև օրգանիզմի ջրային բալանսի վրա, ուստի եթե մարդուն անհանգստացնում է ծարավի զգացումը, ապա շատ հնարավոր է, որ պատճառը սթրեսն է:

7. Մարսողական խնդիրներ

Սթրեսի ախտանշաններից են ստամոքսի սպազմները և հաճախակի զգուգարան գնալու ցանկություն: Բացի այդ, սթրեսի դեպքում փոխվում է ստամոքսի կծկումների հաճախականություն, նվազում է մարսողության համար անհրաժեշտ նյութերի արտադրությունը և մարսողության գործընթացները կանգ են առնում:

8. Հաճախակի մրսածություններ

Սթրեսն ու հարբուխը կապված են միմյանց հետ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սթրեսի ժամանակ մարդիկ ավելի շատ են հիվանդանում: Սակայն մարդը կարող է հեշտությամբ հիվանդանալ նույնիսկ սթրեսային իրավիճակից դուրս գալուց հետո: Սթրեսի ժամանակ արտադրվում են կորտիզոլ ու ադրենալին, ինչը թույլ չի տալիս, որ մարդը ցավ զգա, սակայն թուլանալուն պես օրգանիզմն ավելի խոցելի է դառնում:

9. Ծնոտի ցավեր

Լարված ժամանակ մարդիկ հաճախ անգիտակցաբար սեղմում են ատամները միմյանց կամ սկսում են կրճտացնել դրանք, ինչը կարող է տեղի ունենալ նույնիսկ քնած ժամանակ: Այս սովորությունը հանգեցնում է ոչ միայն ծնոտի ցավի, այլ նաև ատամների վնասվածքների առաջացման: Հարկավոր է փորձել ազատվել սթրեսից կամ գիշերվա ժամերին հատուկ կապա կրել՝ խնդիրներից խուսափելու համար:

10. Քաշի կտրուկ փոփոխություններ

Քաշի աննշան փոփոխությունները բնական են, սակայն եթե մարդու քաշը կտրուկ նվազում է կամ ավելանում, ապա խնդիրը կարող է պայմանավորված լինել սթրեսով: Բացի այդ, սթրեսի մասին են վկայում նաև ախորժակի հետ կապված փոփոխությունները: Նման դեպքերում քաշը վերականգնելու համար հարկավոր է ճիշտ սննդակարգ, ֆիզիկական ակտիվություն ու առողջ քուն:

Նյութի աղբյուրը՝ lifehacker.ru

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ