10 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՀԱԿ-ի իշխանության գալը լավ կատակ է. Շարմազանով /վիդեո/

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն ակնարկին, թե դառնալու են իշխանություն` ԱԺ փոխնախագահ,  ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լավ կատակ անվանեց:

Նա լրագրողների հետ զրուցեց  ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո:

 Ինչ վերաբերում է “Դեմ եմ”  նախաձեռնությանը՝ կառավարության երկխոսության առաջարկին, Շարմազանովն ասաց. “Իշխանությունները մշտապես պատրաստ են երկխոսության նաեւ քաղաքացիական ակտիվ նախաձեռնությունների եւ քաղաքացիական ինտիտուտների հետ , եւ երկխոսության ընթացքում այլ քաղաքական ուժերի միջնորդության կարիքը չունեն”:

Ինչ վերաբերում է նիստի օրակարգին, ապա քննարկվել են ներկուսակցական հարցեր: Անդրադարձ է եղել ԱԺ քառօրյային, ինչպես նաեւ քննարկել են շաբաթ օր Երեւանում կայանալիք տնտեսական կոնֆերանսին, որտեղ քնանրկվելու են Հայաստանը Մաքսային միության անդակցելու հարցը: Հրավիրված են նաեւ փորձագետներ Ռուսաստանից:

Դիտեք նաեւ տեսանյութը: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ