07 Հուլիսի, Կիրակի, 2024
KFC

“Նախագահականից հետո կանյաչնին թիթիզություն ա”

՛՛Կրթության և գիտության նախարարին մնում է մեկ հարց տալ՝ տղերք, ձեր PR մենեջերն ո՞վ է, հանեք գործից։ Տարրական քարոզչական ծուղակի մեջ կարելի՞ է ընկնել, այն էլ 4 ուժերի կողմից՛՛,-Ազգային ժողովում ՛՛Բարձրագույն և հետբուհական կրթության մասին՛՛ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծի քննարկման եզրափակից ելույթում ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Վերջինս հակադարձեց Նաիրա Զոհրաբյանին ու Նիկոլ Փաշինյանին՝ նշելով. 

՛՛Այդ երկուսը հաստատ միասին աշխատել են, երկուսն էլ բանիմաց են, խելացի են, բայց նրանց անբիցիանները շատ են, քան այն աշխատանքը, որն իրենց միավորում էր։ Երկուսն էլ երևի մի քիչ մազոխիստական զգացումներ ունեն, երեկվանից հետո փորձել ինձ կրկին խոսացնել ոչինչ՝ քան մազոխիզմ ասել չեմ կարող՛՛:

Խոսելով Փաշինյանի այն հայտարարությունից, թե Աշոտյանը լրջանալու կարիք ունի՝ նախարարը նշեց. ՛՛ “КВН”-ը վատ խաղ չի, դա արագ կողմնորոշվելու, խելքի բան է, և ինչու չէ նաև ուրախության, ժպտացեք, կյանքը շատ ավելի լավ է, քան դուք պատկերացնում եք:

Ավելի լավ է ՛՛Ինչ, որտեղ, երբ՛՛ խաղալ, կամ կավեենի սցենարներ բեմադրել, քան լինել պոտենցիալ կրիմինալ ժանրի կամ 02-ի պոնտեցիալ հերոս, կամ կամ օրինակ` քաղաքական ՛՛Տնփեսա՛՛ սերիալի հերոս լինել՛՛։

Դիմելով Նիկոլ Փաշինյանին` նախարարը նկատեց, թե նրա վիճակը շատ բարդ է և ինքը հասկանում է դա։ ՛՛Իմ վիճակն էլ է բարդ։ Հիմա ձեզ շատ քննադատեմ, որոշները կասեն Աշոտանը իշխանություն լինելով` ձեզ քննադատում է, որպեսզի ձեզանից սարքեն ընդդիմության առաջնորդ։ Հիմա գովեմ, կասեն իշխանության պրոյեկտն է, գովում է։ Չգիտեմ՝ ոնց վարվեմ, “свой среди чужих, чужой среди своих” ծանր է վիճակը, հասկանում եմ, բայց իմ վիճակն էլ ծանր է, ինձ էլ հասկացեք, ոնց անեմ, որ ձեզ վնաս չտամ՛՛:

Անդրադառնալով ԲՀԿ-ին՝ Աշոտյանը շեշտեց. ՛՛Ասում են՝ քաղաքականացվել է կրթության համակարգը, երեկ բացեցի հետաքրքրության համար ԲՀԿ կայքը, և տպեցի վերջին համագումարի խորհրդի կազմը՝ 200 հոգի, որից 20 հոգին ներկայացնում են կրթական համակարգը, ոչ թե շարքային մակարդակով, այլ ռեկտորներ, դեկաններ, ամբիոնի վարիչներ։ Տղերք, եթե քաղաքականացրել ենք, քաղաքականացրել ենք միասին, եթե չենք քաղաքականացրել, ուրեմն չենք քաղաքականցրել ոչ մեկս՛՛,-նշեց նա։

Ապա անդրադաձավ Նաիրա Զոհրաբյանի ելույթին. ՛՛Որոշ մարդիկ ինձ համեմատեցին Նապոլեոնի հետ, շնորհակալ եմ, ուզում եմ փոխադարձ շռայլություն անել և ասեմ, որ բացի քաղաքական նապոլիոնիզմից կա նաև քաղաքական կլեոպատրիզմ, գիտեք դա ի՞նչ է, խելացի գեղեցիկ կին, որը փորձում է տղամարդկանց մանիպուլացիայի միջոցով ղեկավարել աշխարհը։ Ինչպես ավարտեց Կլեոպատրան…չէ այնքան էր փոխել իրեն, որ ոչ մի թույն չէր ազդում, ստիպված իրանից ավելի թունավոր բան գտավ, որպեսզի խայթի և մահանա՛՛,-ասաց նա։

Ինչ վերաբերում է քառյակին, ապա ՀՀԿ փոխնախագահը նետեց. ՛՛Ինձ թվում էր, թե պետք է ինձ մանթռաժ գցեին քննարկման ժամանակ, այսինքն՝ իրական ռակուսրը հետևյալն է, 4 քաղաքական միավորում, ՛՛Ժառանգությանը՛՛ հանում եմ, մի քիչ էլ ինտրիգ մտցնեմ պարոն Հակոբյան, երեք քաղաքական միավորում ընդդեմ մի միավորի՝ 19 հոգանոց  գործադիր մարմնի: Հրաշալի խումբ է, լավ քաղաքական կուրս է, ճիշտ փոխարժեք է, լավ ցուցանիշ է՛՛,-ասաց նա։ Եվ ընդհանրապես Աշոտյանի համոզմամբ`՛՛Ճաշից հետո մանանեխ պետք չէ, ժողովուրդ, բռնցքամարտից հետո ավելորդ շարժումներ պետք չէ, ես դրա արդիկան ասացվածքն եմ հորինել, նախագահականից հետո կանյաչնին թիթիզություն ա՛՛:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ