07 Հուլիսի, Կիրակի, 2024
KFC

՛՛Թող ոչ ոք չնեղանա՝ ամենահեղինակավորը Տեր-Պետրոսյանն է՛՛

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն Ազգային ժողովում ՛՛Կրթության մասին՛՛ և ՛՛Բարձրագույն և հետբուհական կրթության մասին՛՛ ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց, որ ՛՛Լեզվի մասին՛՛ օրենքի քննարկման համատեքստում լեզվի խնդրին խորությամբ ուշադրություն չի դարձվում, ինչի հետևանքները ժամանակի ընթացքում ավելի ծանր են լինելու:  Վարդանյանը նկատեց, որ 2002թ-ին ունեցել ենք ՀՀ լեզվական քաղաքականության վերաբերյալ պետական ծրագիր, որն ուներ նպատակներ ու մի շարք միջոցառումների ծրագիր, սակայն այժմ այդ ծրագիրը ուժի մեջ չէ այլևս, ծրագրի ժամկետն անցել է: Նա Կառավարության ուշադրությունը հրավիրեց այս փաստի վրա: 

Ապա Վարդանյանն անդրադարձավ ԿԳՆ, ՀՀԿ փոխանախագահ Արմեն Աշոտյանի դիտարկումներին քառյակի մասին: ”Մեր աշխատանքը շատ հստակ է, մենք դնում ենք կոնկրետ խնդիր, այդ խնդրի շուրջ գալիս ենք համաձայնության ու կատարում ենք գործողություններ: ՛Ի՞նչ հրաշալի քառյակի մասին է խոսքն այս կոնտեքստում, ի՞նչ երեք ուժերի մասին է խոսքն այս կոնտեքստում, մենք այս օրենքը քննարկել ենք, դրական վերաբերմունք ունենք և այդպես էլ արել ենք, ի՞նչ եք էս հիվանդությամբ տառապում՛՛,-հարցրեց նա:

Վարդանյանը նկատեց, որ մի ագամ արդեն ասել է և հիմա էլ կրկնում է: ՛՛Մենք հրաշալի քառյակ չենք, մոռացեք այդ բառը, մենք քաղաքական տարբեր ուժեր ենք, որ կոնկրետ խնդիրների շուրջ համագործակցում ենք, և փորձել ցանկացած պարագայում նույնացնել ու գնահատականներ տալ, մի արեք այդ բանը, տասնապատիկ կստանաք անձամբ ՀՅԴ-ի կողմից, լրիվ անտեղի ,անիմաստ շահարկում է, խնդրում եմ՝ նկատի ունենաք՛՛:

ԿԳՆ Արմեն Աշոտյանը նախ պատասխանեց օրենքի վերաբերյալ դիտարկումներին՝ համաձայնելով Վարդանյանի հետ: Նա հայտնեց, որ Կառավարությունը մտածում է կամ լրացուցիչ լիազորություններ հատկացնել Լեզվի պետական տեսչությանը կամ այլ մարմին ստեղծել, որ կզբաղվի լեզվաքաղաքականության հետ կապված խնդիրներով:

Ապա նա արձագանքեց քաղաքական դիտարկումներին. ՛՛Ամբողջությամբ պատրաստ էի ընդունել, ուզում էի դուրս գալ ասել՝ ճիշտ եք ասում, կներեք, որ ձեզ նույնացրի, բայց վերջում ինչ-որ սպառանալիքատիպ ձևակերպումներ հնչեցին, որոնք ուղղակի ընդունելի չեն՛՛:

՛՛Ինչ վերաբերում է հրաշալի քառյակին, ապա ինչ ասեմ, այդ քառյակից ամենահեղինակավոր մարդը, թող չնեղանա ոչ ոք, ով պետական կառավարման փորձ ունի, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է, ով նման բան է ասել, որը ոչ ոք չի հերքել՛՛: Աշոտյանը շեշտեց, որ եթե լրատվամիջոցները տպագրեն հերքում, որ պետք չէ քառյակ անվանել, ապա ինքը կհետևի դրանց: ՛՛ Թող լրատվամիջոցները գրեն իրենց առաջին էջերում, որ չկա հրաշալի քառյակ, թող դնեն, որ մարդիկ տեսնեն , որ այդ բառակապակցությունը սխալ է, և պետք չէ ձեզ նույնացնել այլ ուժերի հետ , չնայած տեղեկատվական հոսքերից նման, գուցե թյուր տպավորություն է ստեղծվում ՛՛:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ