Գարնանը, երբ խոտը կանաչի, պարզ կլինի՝որ ուղղությամբ են գնալու. քաղաքագետը՝ ՔՊ–ի մասին
ՔՊ-ն վերածվում է հերթական իշխանության կուսակցության, այսինքն բոլոր քաղաքապետերը, գյուղապետերը, կառավարության անդամները, գործարարները ձգտելու են անդամագրվել նրան: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նա նշել է, որ այդ պարագայում ՔՊԿ-ն ունի զարգացման երեք տարբերակ.
Կամ հստակ աշխարհայացք է որդեգրում ու դրա հիման վրա պետության զարգացման նախագիծ է ներկայացնում` երկարաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ բաժիններով,
կամ այդ զանգվածը սկսում է կոռուպցիայով զբաղվել, ինչը մեծ մոբիլիզացիոն պոտենցիալ ունի,
կամ էլ այդ մարդկային զանգվածը կփլուզվի, որևէ ցեմենտող նպատակի, նախագծի ու գաղափարի բացակայության պատճառով:
«Գարնանը, երբ խոտը կանաչի, արդեն պարզ կլինի, թե որ ուղղությամբ են գնալու»,–ասվում է Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառման մեջ: