14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Այս ընթացքում որևիցե մեկը չի դիմել ինձ, որպեսզի երեխային ուղարկեն այս կամ այն ծառայության վայրը

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանը ողջունելով ԶՈՒ վիճակահանության միջոցով զորակոչը նշեց, որ սա նորարարություններից է, որը նպաստում է կոռուպցիոն ռիսկերի նվազմանը: ՛՛Սակայն վերջերս մամուլում տեղեկություններ են տարածվում, որ գարնանային զորակոչը վիճակահանությամբ չի լինելու, որքանո՞վ են հավաստի այս տեղեկությունները՛՛,-հարցրեց նա:

ՊՆ Սեյրան Օհանյանը պատասխանեց. ՛՛Գործընթացը ցույց է տալիս, որ մենք տարեց տարի բարելավում ենք ԶՈՒ համակարգը, այն իմ և ԶՈՒ ղեկավարության սկզբունքներից մեկն է, բարեփոխումների ընթացքում մենք հետադարձ ճանապարհ չունենք, եթե սկսել ենք մի գործունեություն, ապա պետք է այն իրականացնենք մինչև վերջ՛՛:

Օհանյանն ասաց, որ այս ընթացքում որևիցե մեկը չի դիմել իրեն, որպեսզի վերջինիս երեխային ուղարկեն այս կամ այն ծառայության վայրը: ՛՛Մենք շարունակելու ենք այդ գործընթացը, մենք դիմադրություն որոշակի չափով զգում ենք, բայց այս ծրագրերի իրականացման շրջանակում կարող եմ ասել, որ կոռուպցիոն ռիսկերն արդեն համակարգային բնույթ չեն կրում՛՛,-պատասխանեց Օհանյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ