05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Հացադուլ գլխավոր դատախազության դիմաց.1-ամյա տղան գղգղում և հազում է…./վիդեո/

Էջմիածին քաղաքի Շահումյան փողոց տուն 23-ի բնակիչ Աշոտ Խուդոյանը , կնոջ և 4 անչափահաս երեխաների հետ այս պահին նստացույց է իրականացնում ՀՀ գլխավոր դատախազության դիմաց: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նա հայտնեց, որ արդեն 2-րդ օրն է, որ հացադուլ է հայտարարել:

Հիշեցնենք, որ Աշոտ Խուդոյանին այս քայլին գնալուն մղել է կադաստրի հետ ունեցած անհամաձայնությունը: Նա սեփականության իրավունք է վիճարկում այն տան նկատմամբ, ուր ծնվել ու հասակ է առաել, հետո արդեն ամուսնացել ու երեխաներ ունեցել:

Խուդոյանը նշեց, որ 4 մանկահասակ երեխաները այս պահին գտնվում են ծայրահեղ վատ վիճակում: Մեկ ամյա տղան արդեն չի դիմանում փողոցային պայմաններին: 

Henaran.am-ի թղթակիցը ցավով արձանագրեց, թե ինչպես է մայրը փողոցում փոխում իր մեկամյա տղայի տակդիրը և թե ինչպես է հազում կրծքով կերակրվող երեխան:

Դպրոցահասակ աղջնակը հուզվեց ու սկսեց լաց լինել մեր հարցից.”Ես կարոտել եմ իմ դպրոցը, իմ տունը, ի՞նչու պիտի բոլոր երեխաները գնան դպրոց, իսկ ես էստեղ նստած…..”,-ասաց Հայկուհին ու արցունքները խեղդեցին հաջորդող մտքերը: Հայրը գնաց մի փոքր հեռվում թաքցնելու արցունքները:

Իսկ 1-ամյա Մանուկ-Ասատուրը շարունակում էր հազի միջից գղգղալ…..

Աստված Ձեզ պահապան հայ մանուկներ….

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ