06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Երջանկության բանալի բառերը

Ասում եմ երեք բան կա աշխարհիս երեսին, որ եթե ձեր սիրելիին չեք կարող ասել, ուրեմն մտածելու, լուրջ, շատ լուրջ առիթ ունեք։

Խնդրում եմ 
Շնորհակալ եմ 
Կներես

Ամեն ինչ խնդրանքով պիտի լինի, նույնիսկ ամենափոքր թվացող երևույթները թող որ խնդրանքով լինեն։

Ամեն բանի համար շնորհակալ պիտի լինես, նույնիսկ այն բաների համար, որ դիմացինդ պարտավոր է անել, շնորհակալ եղիր ու ասա դրա մասին։

Ամեն սխալի համար ներում պիտի խնդրես։ Պիտի կարողանաս մեծամտությունդ ու փառամոլությունդ մի կողմ դնել ու սեփական սխալների համար ներում հայցել։

Էսպես է թե՛ սիրող զույգերի համար, էսպես է նաև մարդ-Աստված հարաբերությունների համար։

Սրանք են բանալի բառերը երջանկության։

Մարկոս քահանա Մանգասարյան

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ