02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Թող մի օր այդ թափորի կեսը մեր դատարանի կողմը գար, որտեղ Արոն կուրծքն ու սիրտն էր պատռում

Թող մի օր այդ թափորի կեսը մեր դատարանի կողմը գար, որտեղ Արոն կուրծքն ու սիրտն էր պատռում: Այս մասին գրել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) մահվանը:

Նա, մասնավորապես գրել է.

«Սիրելի հայ ժողովուրդ, վիշտս ծանր է, մեր ժողովրդական հերոսի կորուստը անդառնալի: Սրտաճմլիկ եւ հուզիչ բառեր չեմ ասի: Այս օրերին հարգանքի տուրքեր, սգո թափորներ` բազմամարդ, տասնյակ հազարներով, ճոխ թաղում` «մեռելն երկու տեղ կդնեինք»:

Ժողովուրդ, ինչ կլիներ, որ մի օր այդ թափորի կեսը մեր դատարանի կողմը գար, որտեղ Արոն կուրծքն ու սիրտն էր պատռում անարդարության դեմ պայքարում: Գուցե այսօր ընկերս ողջ լիներ: Գուցեեւ ընկերոջս սրտի վերքը այսքան խորը չլիներ: Գուցեեւ արդարության այսչափ մարտիկը այդչափ անարդարությանը զոհ չգնար: Գուցեեւ այսօր արդար «թադարան ըլլար», թե՞ ճիշտը սա է:

Պիղծ, ազգադավ, մարդակեր ու աստվածակերներին փառք ու պատիվ, շվայտ ու ցոփ կյանք երկրային, իսկ մեզ միայն թագավորությունը երկնային»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ