Ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, հոկտեմբերի 14-15-ն առանձին շրջաններում, հոկտեմբերի 12-13-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ անձրև։
Քամին՝ հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-13-ը միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով:
Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 10-ին և 11-ին` հատկապես երեկոյան ժամերին, հնարավոր է թույլ անձրև, հոկտեմբերի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հոկտեմբերի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
•Օդի առավելագույն ջերմաստիճան` 26.50C (2002 թ.)
•Օդի նվազագույն ջերմաստիճան` 0.00C (197 7թ.)
•Օդի միջին օրական ջերմաստիճան` 14.40C