14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Աշխատանքի եմ գալու առանց փողկապի, շրջելու եմ երթուղայիններով եւ ավտոբուսներով. Հայկ Մարության

Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը վստահեցնում է, որ շրջելու է երթուղայիններով, ավտոբուսներով եւ մետրոյով։

Այսօր՝ հոկտեմբերի 10–ին, Երեւանի ավագանու առաջին նիստից հետո լրագրողները քաղաքապետից հետաքրքրվեցին՝ արդյոք շարունակելու է երթեւեկել հեծանիվով, ինչպես որ նախկինում արել է, Հայկ Մարությանը պատասխանեց. «Ես շրջելու եմ եւ հեծանիվով, եւ ավտոբուսով, եւ երթուղայիններով, եւ մեքենայով, եւ մետրոյով»։

Հայկ Մարությանը հայտնեց նաեւ, որ աշխատանքի է գալու առանց փողկապի։ Նշենք, որ Երեւանի ավագանու առաջին նիստին քաղաքապետն առանց փողկապի էր։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ