16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Ոչ պրոֆեսիոնալ կադրերը չեն աշխատի կառավարությունում. Սուրեն Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը խոստանում է լավագույն ընտրություն կատարել մարզպետների թափուր հաստիքների համար, և հաջորդ կառավարության նիստում որոշումները կընդունվեն։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ օրենքով ժամկետների որևէ կաշկանդվածություն չկա:

Ըստ նրա՝ ԲՀԿ-ի հետ կնքված հուշագրի արդյունքում նախորդ կադրերի վերանշանակում այս պահին չի նախատեսվում. «Նման քննարկումներ չկան»:

Անդրադառնալով ոչ պրոֆեսիոնալ կադրերի խնդրին՝ Ս.Պապիկյանը հավաստիացրեց, որ ոչ պրոֆեսիոնալ կադրերը չեն աշխատի. «Գիտեք, կա գործող ընթացակարգ, պաշտոնյային, առավել ևս՝ քաղծառայողին, հենց այնպես չեն հեռացնում: Դուք նշեցիք նկատողության մասին, կա ընթացակարգ, եթե լինում է երկրորդ նկատողությունը, ապա անձը հեռացվում է աշխատանքից»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ