06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինքնաբացարկ դատավորին. ազատամարտիկը իրեն մեղավոր չի համարում /վիդեո/

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Լեւոն Ավետիսյանի նախագահությամբ սկսվեց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դեմ հարուցված քրեական գործով  դատաքննությունը:

Ըստ մեղադրանքի, Վոլոդյա Ավետիսյանը, հանդիսանալով պահեստազորի գնդապետ, խարդախությամբ հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, կաշառք ստանալու պատրվակով, չարաշահելով իր՝ որպես նախկին զինվորական ծառայողի նկատմամբ Երեւան քաղաքի բնակիչ Ալբերտ Ալեքսանդրի Մաթոսյանի մոտ ձեւավորված վստահությունը եւ դիմելով խաբեության, թե զինվորական բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջոցով կարող է կարգավորել ԼՂՀ պաշտպանության բանակի թիվ 33651 զորամասում ժամկետային զինվորական ծառայության նշանակված Ալբերտ Մաթոսյանի որդի` Արթուր Մաթոսյանին նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը, սակայն, չունենալով նման պայմանավորվածություն, 2013թ. հուլիսի 29-ին` ժամը 14:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Թումանյան 54 հասցեում գտնվող` Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային թատրոնի հարակից Ազատության հրապարակի տարածքում Ալբերտ Մաթոսյանից պահանջել է դրա դիմաց իրեն տրամադրել զգալի չափերի՝ 205.150 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար, սակայն Ալբերտ Մաթոսյանը հրաժարվել է օգտվել Վոլոդյա Ավետիսյանի ծառայությունից, որի պատճառով վերջինս, իր կամքից անկախ հանգամանքներով, հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել: 

Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը ինքնաբացարկ ներկայացրեց դատավորին: Ըստ նրա, դատարանը խախտել է դատաքննության ժամկետները, ավելին, գործը չպետք է քննվեր այս դատարանում: Այն ըստ ընդահուտյան պետք է քննվել Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Դատական նիստը սկսելուց հետո դատարան մտան Ավետիսյանի ազատամարտիկ ընկերները եւ պահանջեցին, որ դատարանի նիստերի դահլիճում միացվեն բարձրախոսները: Սակայն դատավորը հորդրոեց լռել եւ կլսեն: “Դահլիճում չկան բարձախոսներ, միկրոֆոները դրված են նիստերի ձայնագրության նպատակով”,-ասաց նա:

Վոլոդյա Ավետիսյանը իր ձերբակալումը քաղաքական հետապնդման հետեւանք համարեց:

 “Իմ ձերբակալումը համարում եմ քաղաքական հետապնդում, երբ ես ազատամարտիկների սոցիալական խնդիրները բարձրաձայնեցի, ինձ ծանոթ կոնկրետ իշխանության ներկայացուցիչներ առաջարկեցին նստացույցը դադարեցնել, որից հետո առաջարկեցին գումար, կլորիկ գումար կամ բիզնես Էջմիածնում, որից ես հրաժարվեցի: Հետո մարզերում կազմակերպեցի նստացույցեր, եւ ինձ ձերբակալելը համարում եմ այդ ամենի հետեւանքը”,-ասաց նա:

Ավետիսյանի պաշտպանը միջնորդեց, որ իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխվի եւ ազատ արձակվի դատարանի դահլիճից:

Դատավորը մտավ խորհրդակցական սենյակ:

Դիտեք նաեւ տեսանյութը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ