27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Պուպուշ դեմքերով ժպտում եք, ֆեյքերով ու կայքերով ինչ ասես գրում. Աշոտյանը՝ ԲՀԿ-ին

Ազգային ժողովում այսօր քննարկվում է կրթության մասին օրինագիծը, որի հիմնական զեկուցողն էր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Մինչ օրինագծին անցնելը ԿԳ նախարար Արմեն Աշոտյան արձագանքեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի քննադատությանն՝ ուղղված նախարարների բառապաշարին ու մասնավորապես Բնապահպանության նախարարին:

՛՛Ես պարտավոր եմ արձագանքել, որովհետև այստեղ միակ նախարարն եմ, որ կանգնած եմ ու պիտի խոստովանեմ, որ ինձ որպես քաղաքական գործչի՝ դուր չի գալիս վերջին ժամանակներում օգտագործվող բառամթերքը: Եթե մի օր նեղություն տանք, նստենք, նայենք՝ մեկ տարվա ընթացքում իրար մասին ինչ բառերով ենք խոսում և ով է սկսում առաջինը խոսել … այո, կարող ենք նստել, պուպուշ դեմքերով ժպտալ, ոչինչ չասել, հետո գնալ ֆեյքերով, կեղծ կայքերով, պատվիրված հոդվածներով ինչ ասես գրել՛՛:

Աշոտյանը նշեց, որ փոքր երկիր է, և բոլորը գիտեն՝ ով ում մասին ինչ է գրում, ապա հորդորեց՝ բառերի մեջ չափավոր եղեք: Աշոտյան Արմենը չի ուզում գալ այստեղ և իր կողմից շատ սիրված ուսուցիչների, աշակերտների մոտ ինչ-որ բառ օգտագործել, որ հետո իրեն վատ զգա, որ երեխեքի մոտ նման բան ա ասել, բայց դուք էլ էդ զգացումը ունեցեք, սիրելի ընդդիմադիրներ, հարգելի գործընկերներ, ձևը գտել եք, այստեղ մի քիչ ավելի կոռեկտ եք, մի քիչ, թեպետ երբեմն չափը անցնում եք նաև այստեղ, մամուլում կատաստրոֆա է, ճգնաժամ, կայքերը չթվարկեմ,-հայտարարեց ԿԳ նախարարը,-կարող եմ թվարկել, որ կայքերն են, պարզապես ժամանակը չի հերիքի դրա համար:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կատակեց՝ ժամանակը որ բավարարեր, անուններ կթվարկեի՞ք, պարոն Աշոտյան:

Ընդդիմությունը պատրաստ է՝ անուններ տվեք, տեղերից հնչեց: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց՝ դուք մեզանից լավ գիտեք:

Աշոտյանը համաձայնեց, անուններ չհնչեցին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ