27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

՛՛Շմայսը՛՛ կհրապարակի այն ընդդիմադիրների անունները, ովքեր ուզել են ճամբար փոխել

”Ո՞նց կարամ լրիվ գոհ լինել: Ի՞նչ ա նշանակում գո՞հ ես: Աշխատում են՝ մենք էլ ինչ հարցերով դիմում ենք՝ մեկ ստացվում ա, մեկ չի ստացվում, բայց էդ դիմելով չպետք ա լինի, ինքնուրույն պետք է անեն: Դե հիմա չի կարելի լրիվ ասել, որ չեն անում, մի քիչ էլ պետք է նայեք հնարավորություններին, Արցախ աշխարհ կա ընդեղ, սահմաններ են պահում, էդ էլ պիտի հաշվի առնեք”- գոհ է Կառավարության գործունեությունից հարցին, մի քանի լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը՜ հայտնի ՛՛Շմայսը՛՛:: Համենայնդեպս այս պահին վարչապետին փոխարինող նա չի տեսել: 

Ինչ վերաբերում է ընդդաիմդիրների հայտարարություններին, որ կառավարությանն անվստահություն հայտնելու ժամանակ առնետավազք կսկսվի ՀՀԿ-ից, Մովսիսյանը զգուշացրեց, որ կհրապարակի այն ընդդիմադիրների նկարները, ովքեր ցանկացել են իրենց կողմն անցնել:

՛՛Չեմ ուզում շատ բան ասել, բոլորը մեզ մոտ են գալիս, հակառակը չի լինի: Չեմ ուզում դրան անդրադառնամ, բայց իմ մոտ որ մեկը տենց բան կասի, նկարն էլ կդնեմ դեմը ու կասեմ՝ որ ժամին, որ րոպեին ա ուզեցել էս կողմ գա, եղա՞վ՛՛:

Մեր դիտարկմանը, թե խոսքը ճամբարը փոխելու մասին չէ, այլ այն մասին, որ ՀՀԿ-ական մի շարք պատգամավորներ, ըստ ընդդիմության, հոգու խորքում գիտակցում են՝ կառավարությունը վատ է աշխատում, պատգամավորն արձագանքեց. ՛՛Ուրեմն եթե մի մարդ դժգոհ ա մի տեղից, բայց չի արտահայտվում, ինֆարկտը շուտ խփում ա, փչանում ա, պիտի մեջդ չպահես ոչ մի բան՛՛:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, պատահե՞լ է, որ կառավարության ղեկավարի կամ նախարարների հետ խոսի, իր մտահոգություններն արտահայտի:

 ՛՛Ես ինչքան դիմել եմ վարչապետին, անկեղծ ասեմ, անկեղծ ես չէ՞ ուզում ասեմ, դեռ չի եղել պատասխան, որ չէ բառը լինի, օրենքով եմ դիմել ու չի եղել ՛՛չէ՛՛ բառը, բայց հո վարչապետը չպիտի՞ քո հարցերը լուծի: Շատ–շատ պիտի դիմած լինեմ տարածքների համար, գյուղատնտեսության համար, խի՞ մենակ վարչապետին, գյուղապետարանին, տրանսպորտի հետ կապված՝ Տրանսպորտի նախարարին, մարզպետին իրա պազիցիաներով դիմում եմ ու տենց չի եղել, որ ասեն՝ չէ՛՛,-ասաց:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ