27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Քրիստոսին հետևելը Խաչի ճանապարհ է, որտեղ մարդը բուժվում է

Շատերը սխալ կարծիք ունեն, որ հենց սկսեցիր Քրիստոսին հետևել, էլ ոչ դարդ կունենաս, ոչ ցավ: Աշխարհում շատ կան այսպիսի քարոզիչներ, բայց սա սուտ է ու կեղծիք: Քրիստոսին հետևելը Խաչի ճանապարհ է, որտեղ մարդը բուժվում է, ինչպես ծանր հիվանդը ցավերի միջով է անցնում ապաքինվելու համար:

Բայց Աստված համբերելու ուժ է տալիս: «Հոգին օգնության է հասնում մեր տկարություններին …. բարեխոս է լինում մեզ անմռունչ հառաչանքով» (Հռոմ. 8:26): Հենց ինքը՝ Պողոս առաքյալն ինչ դժվարությունների միջով է անցել Ավետարանը քարոզելիս, և իր կյանքում գործում էր Աստուծո Հոգին: «Հրեաներից, հինգ անգամ, քառասունից մեկով պակաս ծեծ կերա. երեք անգամ ձաղկվեցի. մեկ անգամ քարկոծվեցի. երեք անգամ նավաբեկության ենթարկվեցի. մեկ ցերեկ եւ մեկ գիշեր ծովի անդունդներում տառապեցի։

Ճանապարհորդությունների ընթացքում բազո՜ւմ անգամ վտանգներ՝ գետերից. վտանգներ՝ ավազակներից. վտանգներ՝ ազգակիցներից. վտանգներ՝ հեթանոսներից. վտանգներ՝ քաղաքում. վտանգներ՝ անապատում. վտանգներ՝ ծովում. վտանգներ՝ սուտ եղբայրներից։ Բազում անգամ եղա աշխատանքների եւ հոգնությունների մեջ՝ հաճախ անքուն մնալով, քաղցի եւ ծարաւի մեջ, առանց մի պատառ հացի, այլեւ՝ ցրտի մեջ ու մերկության։ Մեկ կողմ թողած այլ նեղություններ եւ դեռ այն, որ շարունակ ամբոխն իմ վրա էր կուտակվում. կային եւ բոլոր եկեղեցիների հոգսերը։(Բ.Կր 11:24-28) – Համբերությամբ դիմացեք ու պատվիրաններով ապրեք: Սուրբ Հոգին օգնում է ու համբերելու ուժ տալիս:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ