Ու՞մ է հավատում Աստված
Ո՞վ է մարդը.
Ով ունի Աստծո պատկերն ու նմանությունը.
Ո՞վ է երջանիկ մարդը.
Ով «հանդիպել» է Աստծուն.
Ո՞վ է իմաստուն մարդը։
Ով գնահատել է այդ հանդիպումը։
Ո՞վ է խոնարհ մարդը.
Ով ճանաչել է Աստծուն և տեսել է իր տկարությունը.
Ո՞վ է սուրբ մարդը։
Ով ծառայում է Աստծուն` հանուն Աստծո փառքի` և ոչ սեփական.
Ո՞վ է առաքինի մարդը.
Ով անցել է, ու շարունակում է անցնել նեղ դռներով.
Ո՞վ է լուսավոր մարդը.
Ով ստանում է Տիրոջից, և սփռում է սիրով ու չի սպառվում.
Ո՞վ է Աստծու սիրելին։
Նա, ով սիրում է Աստծուն ու ընկերոջը.
Ո՞վ է ազատ մարդը.
Ով մեղքի ենթակայության տակ չէ` ի սեր Աստծո.
Ու՞մ է հավատում Աստված։
Ով իր հացը կիսում է չունեցողի հետ.
Ո՞վ է երանելի մարդը.
Ով հալածվում է ուղղափառ հավատքի պատճառով Քրիստոսի անվան համար:
Ո՞վ է գնում դեպի մեր Տեր Հիսուս Քրիստոս.
Ով վերցրել է խաչը, արհամարհելով նեղությունը` սպասում է փառքի պսակին.
Ո՞մ է սպասում մեր Տեր Հիսուս Քրիստոս կիրակի` Սուրբ Պատարագին
Բո՛լորին անխտիր, նրա՛նց, որոնք լսում են Իր ձայնը և ճանաչո՛ւմ են Իրեն:
Ո՞վ է դեպի փրկություն գնացող մարդը.
Ով ընկնելով և վեր կենալով ձգտում է հասնել Տիրոջը ամեն գնով:
Ծովիկ Դավթյան