26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եկեք կոմայգի գիշերով` տեսեք ի՞նչա կատարվում … /վիդեո/

Խորհրդային միության ժամանակաշրջանում շարունակ քարոզվում էր մայրապաշտությունը, ընկերասիրությունը, ազնվությունը  և էլի ուրիշ արժեքներ: բազմաթիվ երևույթների մասին մարդիկ բարձրաձայն չէին խոսում, որպես դաստիարակության խորհրդանիշ մատնանշվում էին հերոսները՝ Հունան Ավետիսյան, Ղուկաս Ղուկասյան կամ Օլեգ Կոշեվոյ:

Նրանց անունները շարունակ կարելի է թվել, բայց ներկա սերունդը ոչինչ չգիտի ոչ այդ դաստիարակության և ոչ էլ այդ ժամանակահատվածի  դրական առանձնահատկությունների մասին: Համեմատական եզրագծեր անցկացնելու համար հարցադրումով Henaran.am-ի թղթակիցը զրուցեց Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանի հետ:

“Ամենամեծ կորուստը, որ ունեցանք Սովետական միության փլուզումից հետո, դա բարոյականության կորուստն էր: Այն ժամանակ երեխան դաստիարակվում էր ծնվելու հեն հաջորդ օրվանից”,-ասաց ընկեր Սարգսյանը:

Կուսակցության առաջնորդը փաստեց, որ այսօր շատացել են ծնողներին միայնակ թողնող ու երկրից հեռացող զավակները, շատացել են ամուսնալուծությունները ու տարատեսակ հիվանդությունների առկայությունն է ամեն քայլափոխի մատնանշվում:

“Մեր կուսակցությունը գտնվում է Ռուսաստանի  դեսպանատան հարևանությամբ, որտեղ նախկին քաղաքապետարանն էր: Ուշ ժամի մի օր եկեք երիտասարդներով, տեսեք, թե ինչ է կատարվում էտ այգու մեջը ”,-հավելեց Տաճատ Սարգսյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ