06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ի քայլերի մասին շատ հետո տեղյակ կլինեք. Գալուստ Սահակյան

Ես երբեւէ չեմ մտածել, որ որեւէ կուսակցություն երկակի խաղ է խաղում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ինչպե՞ս է գնահատում այն, որ «Ծառուկյան» դաշինքը կողմ քվեարկեց «ԱԺ կանոնակարգ» օրենքի աղմուկ հանած փոփոխություններին, իսկ արդեն երեկ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ կողմ են դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելուն:

Գալուստ Սահակյանն այս առնչությամբ ասաց. «Էդպիսի նախագիծ չի եղել, որ կողմ քվեարկեն ու… «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունը եթե չանեին էլ, միեւնույն է, եթե ճնշումներ կան խորհրդարանի վրա, որեւէ օրենք առաջ չի գնում: Մենք որոշենք-չորոշենք, դա այդպես է ամբողջ աշխարհում»:

Հարցին, թե եթե առաջիկա օրերին վարչապետը հրաժարական տա, ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու կառաջադրի՞, ՀՀԿ-ական պատագամավորն արձագանքեց. «Չեմ կարծում, որ դեկտեմբերին կլինի, որ հիմա մտածեմ՝ կմասնակցենք, թե ոչ: Հանրապետականի քայլերի մասին հետո, շատ հետո տեղյակ կլինեք: Առայժմ որեւէ բան չունենք ասելու: Մեզնից որեւէ գործընթաց չի սկսվելու Հայաստանում, եթե աղմկոտ իրավիճակ չստեղծվի հանրապետությունում: Որ ժողովուրդը կարողանա հանգիստ ապրել, չընկնի քաղաքական ուժերի հետեւից եւ սկսի աղմուկով խոսեր ասել: Ժողովուրդն ուզում է լավ ապրել, պետք է ամեն ինչ անել, որ ժողովուրդը լավ ապրի»:

Գալուստ Սահակյանը համարում է, որ իրենք շատ բան են արել այդ ուղղությամբ, երկրի անկախությունն են ստեղծել. «Մենք Ղարաբաղն ենք վերցրել: Այն, ինչ այս պետության մեջ կա, բոլոր ուղղություններով կարողացել ենք զարգացումներ ապահովել: Ժողովուրդը, բնականաբար, եւ այսօր լավ չի ապրելու, եւ վաղը, որովհետեւ մենք փակ պետություն ենք այսօր: Մենք կարողանում ենք հասցնել այն, ինչը հնարավոր է: Դրա կողքին եղել են նաեւ կոռուպցիոն երեւույթներ եւ մենք կոռուպցիոն երեւույթների մոտեցմամբ ասել ենք հետեւյալը. շատ ճիշտ է, որ նման երեւույթները բացահայտվեն, առաջ գնան, բայց այդ բացահայտումներով երկրի զարգացումը չի կարող կայանալ»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ