20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Կարող է գալ եռման մի կետ, երբ Փաշինյանը չկարողանա զսպել մարդկանց

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը կարծում է՝ արտահերթ ընտրություններն այսօր օդի և ջրի նման անհրաժեշտ են, քանի որ եթե չկանոնակարգվի այն, ինչ եղավ այս ամիսների ընթացքում, կարող ենք ունենալ շատ լուրջ հետևանքներ՝ Հանրապետության հետագա զարգացման համար:

«Այն սիրո և համերաշխության նշանաբանը, որն այսօր ընտրել են օրվա իշխանությունները շատ լավ են, բայց մենք ապրում ենք այնպիսի քաղաքական իրադրությունում, երբ առաջացել է քրեաօլիգարխիկ մի կաստա, երբ նման հարցերը այս ձևով չեն լուծվում»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Ըստ Նավասարդյանի՝ այն, որ Փաշինյանն ունի մեծ ռեյտինգ թե՛ Հայաստանում, թե՛ դրանից դուրս ակնհայտ է, բայց խնդիրն այն է, որ հակառակ կողմում կա մի ուժ, որը բացարձակապես չի կարող գնալ որևէ կոմպրոմիսի:

«Երկու օր առաջ գաղտնի հակահեղափոխական մի ալիք բարձրացվեց: Այս իրադրության մեջ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, բայց օրենսդրական ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել դրա համար: Ինչն էլ մեզ բերեց այս արդյունքին»,-նշեց նա:

Նավասարդյանը համոզված է, որ հաշված օրերի ընթացքում ռևանշիստական բոլոր ուժերը համաձայնության են գալու Փաշինյանի հետ, և գնալու են արտահերթ ընտրությունների. «Փաշինյանը լինելով շատ փորձված մարդ՝ գնում է առճակատաման և ինքն իր հետևում ունի շատ մեծ ռեզերվ»,-նշեց նա:

Նավասարդյանը զարմացած է՝ ինչպե՞ս կարելի է տասը րոպեի ընթացքում այդքան մարդ հավաքել Ազգային Ժողովում: Մտավախություն հայտնելով վերջինս ասաց. «Կարող է գալ եռման մի կետ, երբ Փաշինյանը չկարողանա զսպել մարդկանց՝ անելու քայլեր,  որոնք կարող են բերել արյունահեղության»,-ընդգծեց Նավասարդյանը: 

Առավել մանրամասն` տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ