26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Միակ շանսը. Հրապարակ

Պետք է արժանին մատուցել այս տարիներին Հայաստանի քաղաքա­կան կյանքը ձեւավորած եւ կերտման ու բյուրեղացման ուղղությամբ ջանքեր գործադրած բոլոր քաղաքական ուժե­րին եւ անհատներին: Որքան էլ քաղա­քական մթնոլորտը հաճախ հիշեցրել է հիվանդ սրտի սրտագրություն, երկրի կյանքով մտահոգ ցանկացած մեկի հա­մար միեւնույն չէ, թե ինչպիսին է երկրում քաղաքական մթնոլորտը: Տեղին է հիշել, որ եւ ՀՀՇ, ե’ւ Հայաստանի հանրապետական կուսակցություններում կային ծանրակշիռ ինտելեկտուալներ:

Այն պահից, երբ ժողովրդի կամքով իշխանու­թյուն ստացած այս ուժերն ընդունեցին պատեհապաշտների ու ընտրակեղծարարների ծառայությունները, կորցրին ժողովրդի վստահությունը: Այստեղ արդեն կուսակցական մտավորակա­նությունը մնաց ստվերում, նրա խոսքը դադարեց որոշիչ լինել: Կուսակցության հիերարխիան դադարեց լսել ներքեւիններին: Ոչ ոք մեղավոր չէ հասարակու­թյան մեջ ՀՀԿ ներկա կացության հա­մար, նրա քաղաքական ղեկավարու­թյունից բացի: ՀՀԿ-ն կրկնում է նույն սխալները, ինչ Կոմկուսը՝ արցախյան շարժման ժամանակ: Կոմկուսի ղեկավարությունը, կուսակցական իշխա­նությունը իրենց դպրոցն անցած երի­տասարդ կոմունիստներին չհանձնելու արդյունքում հիմնովին ավերեց կու­սակցության հեղինակությունը, այնպես ու այնքան, որ 30 տարի հետո էլ մար­դիկ հրաժարվում են տեսնել Կոմկուսի աշխատանքի իրական նվաճումները:

Ծանոթ պատկեր է նաեւ ՀՀՇ պատմու­թյունից: Ապրիլ-մայիսին շատերի հետ ինքս էլ սպասում էի, որ Հանրապետակա­նը հարկավոր հետեւություններ կանի, եւ կուսակցությունը (դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքով) կձեւավորի նոր քաղաքական ղեկավարություն: ՀՀԿ նոր ղեկավարությունը, ուզում եմ հավատալ, կգնար ժողովրդի՝ իբրեւ գլխավոր իրավատիրոջ թելադրած ճա­նապարհով, որն է խորհրդարանի ինք­նալուծարումը: Ներկա իրավիճակում հեշտ չէ ինձ հետ համաձայնել, բայց ԱԺ ինքնալուծարմւսն տանող մեծամասնու­թյունը կպահպաներ քաղաքական դաշ­տում անհամեմատ շուտ վերադարձի շանսը:

Այն պահից, երբ խորհրդարանն անցկացրեց հայտնի օրինագիծը, ՀՀԿ-ն դատապարտվեց քաղաքական թատե­րաբեմը լքելու ճակատագրին: Հասա­րակությունը երբ կտա քաղաքական ռեաբիլիտացիայի հնարավորությունը, դժվար է կանխատեսել: Կա միայն մեկ միջոց՝ հասարակության հետ կամուրջ­ները մինչեւ վերջ չայրելու:

ՀՀԿ-Ն ունի միայն մեկ շանս՝ գնալ ԱԺ ինքնալուծարման: Քաղաքական հոգեվարքի ցնցում­ները երկրին կարող են անդառնալի ծանր կորուստների տանել: 20 տարի իշխանություն բանեցրած կուսակցու­թյունն ապաշխարելու, ինքնամաքրումի ճանապարհ ունի անցնելու: Սրտանց կուզեի, որ կուսակցությունն իր մեջ գտնի այդ կամքն ու գեղեցիկ հեռանա: Հեռանա՝ առանց կամուրջներ այրելու: Հեռանա՝ վերադարձի շանսը պահած:

 

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ