Վարդան Պետրոսյանի վթարի վերականգնված պատկերը.ի՞նչ է թաքցնում նախաքննական մարմինը /վիդեո/
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ կա ծրագիր, որը հնարավորություն է տալիս վերականգնել վթարի պատկերը ամբողջությամբ: Նա նկատեց, որ ճանապարհատրանսպորտային պատահարը ամբողջությամբ այդ սխեմայով վերականգնելուց հետ պարզ է դառնում, թե պատահարի իսկական մեղավորը ով է:
՛՛Սկայպ՛՛ համացանցային ծրագրով ուղիղ միացման ժամանակ փորձագետ` Գուստավ Կասանիցկին հայտնեց, որ այս ծրագիրը գործում է 2002 թվականից և շատ ճշգրիտ է վերականգնում ավտովթարի պատկերը: Այն արդեն երկար ժամանակ գործում է և շուր 60 հազար ավտովթարների ժամանակ կիրառվել է:
Տարբերակը, որը կիրառվում է Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարը վերականգնելու համար մոդելավորվել է հենց Կասանիցկու կողմից:
Ներկայացված տարբերակով, փաստաբանի խոսքով՝ ակնհայտ երևում է, որ նախաքննական մարմինը չի անդրադարձել գործին առնչվող մի շարք դետալների: Ինչպես նաև ՛՛Նիվա՛՛ մակնիշի ավտոմեքենայի վարորդը որոշ դեպքերում սխալ ցուցմունք է տվել:
Համակարգչային ծրագրի օգնությամբ Նիկոլայ Բաղդասարյանը դետալ առ դետալ վերականգնեց ավտովթարի պատկերը:
Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում: