27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Փաստաբանների պալատի նախագահի հայտարարությունը ՛՛Հարսնաքարի՛՛ գործով դատավարության ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հայտնում է իր մտահոգությունը ՛՛Հարսնաքար՛՛-ի գործով դատավճռի հրապարակման ընթացքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Մեղադրյալների հարազատների կողմից անեծքներ և վիրավորական խոսքեր էին ուղղվել տուժող կողմի ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Եգորյանին։

Այս և մնացած դեպքերում (այդ թվում՝ Վարդան Պետրոսյանին առնչվող գործով), ցավոք, փաստաբանները (ինչպես տուժող, այնպես էլ պաշտպանության կողմի) նույնացվում են իրենց վստահորդների հետ։

՛՛Փաստաբանության մասին՛՛ Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ փաստաբանը չպետք է նույնացվի իր վստահորդի հետ` ելնելով փաստաբանի կողմից իր մասնագիտական պարտականությունների կատարումից:

Փաստաբանին ատելության թիրախ դարձնելը հղի է վտանգավոր հետևանքներով և, եթե հասարակությունը չհարգի փաստաբանի մասնագիտական անձեռնմխելիությունը, ապա դա ուղղակիորեն խոչընդոտելու է արդարադատության կայացմանը։

Փաստաբանների պալատը խստորեն դատապարտում է նման վարքագիծը և կոչ է անում բոլոր փաստաբաններին, հնարավոր միջոցներով սաստել մյուս կողմի փաստաբանի նկատմամբ ագրեսիա ցուցաբերող Ձեր վստահորդներին։ Վաղը, նրանց տեղում կարող եք Դուք լինել:

Զուգահեռաբար կոչ ենք անում դատարաններին, նման դեպքերում կիրառել օրենքով նախատեսված միջոցներ, քանի որ այս բացասական երևույթը, երբ դատարանում չի պաշտպանվում փաստաբանի իրավունքները և պայմաններ չեն ստեղծվում փաստաբանի մասնագիտական պարտականությունները կատարելու համար, հավակնում է շարունակական բնույթ կրել:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ՝ Արա Զոհրաբյան 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ