06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչը անհանգստացած է ընտանիքի անվտանգության համար

Երեկ, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը հրապարակեց “Հարսնաքարի” գործով ամբաստանյալների վճիռները: 

Դատավճռի հրապարակման կեսից ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մայրը սկսեց հայհոյել դատարանին,ավելին նա սպառնալիքների տեղատարափ ուղղեց տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանի և Լուսինե Հակոբյանի ուղղությամբ: Մոր բարձրացրած աժիոտաժի ընթացքում  ամբաստանյալ Գարիկ Մարգարյանը  փորձեց ճեղքել ոստիկանների շարքը եւ փախուստի դիմել: Սակայն ոստիկանները թույլ չտվեցին: 

Henaran.am-ի թղթակցը փորձեց պարզել դատարանում հնչած սպառնալիքների դեմ որևէ բան պատրաստվում է արդյո՞ք ձեռնարկել Տիգրան Եգորյանը: 

“Իհարկե դիմելու եմ, եթե համապատասխան իրավաբանական մարմինները ըստ արժանավույն չիրականացնեն իրենց գործառույթը ես ստիպված կդիմեմ իմ անձը և ընտանիքը պաշտպանելու համար: Դեռ չեմ դիմել, բայց կդիմեմ”,- ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ “Հարսնաքար”-ի գործով ամբաստանյալները դատապարտվեցին՝  Գարիկ Մարգարյանը ենթարկվեց 12 տարվա ազատազրկման, Դավիթ Ադամյանը 12 , Արթուր Բաբլոյանը՝ 12, Արման Բաղդասարյանը 12, Արման Խաչատրյանը՝ 12, եւ Նորայր Հայրապետյանը՝12-տարվա ազատազրկման:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ